Ակցիա, այնուհետև՝ նստացույց քաղաքապետարանի մոտ (տեսանյութ)
Հայաստան
Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, քաղաքապետարանի շենքի առջև մոտ 100 քաղաքացի բողոքի ակցիա է իրականացնում:
Այս պահին տասնյակ քաղաքացիներ նստացույց են սկսել։ Նստացույցն անժամկետ է։ Ակտիվիստները վճռական են և չեն պատրաստվում հեռանալ՝ մինչև իրենց պահանջները չկատարվեն։ Նշենք, որ քաղաքացիները պահանջում են աշխատանքից ազատել և պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին՝ «խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ հրահրելու, իրենց լիազորությունները չարաշահելու և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ դրսևորելու համար»:
Պահանջում են նաև, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ՝ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն, իսկ հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհի և հանրային սեփականությունը վերադարձնի համայնքին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից