Իվանիշվիլին հաճույքով աշխատանքի կվերցներ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է տեղեկություններն այն մասին, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը դառնալու է իր խորհրդականը՝ նշելով, սակայն, թե ինքը շնորհակալ կլիներ նրան դրա համար: Այս մասին համապատասխան հայտարարությամբ հուլիսի 25-ին հանդես է եկել կառավարության ղեկավարը. մեջբերում է «Грузия-Online»-ը:
«Ինձ համար շատ հաճելի կլիներ, եթե նման քաղաքական գործիչը, ինչպիսին Քոնդոլիզա Ռայսն է, դառնար իմ խորհրդականը: Ես դա կողջունեի»,-ասել է Իվանիշվիլին:
Լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը կարող է դառնալ վրաց վարչապետի խորհրդականը, տարածել էր ռուսական «Известия» պարբերականը: Վերջինիս տվյալներով՝ Ռայսը առաջարկել է իր օգնությունը Վրաստանի կառավարությանը՝ ավելի լավ հասկանալու համար վրացական նոր իշխանությունների հետ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը:
Նշենք, որ Քոնդոլիզա Ռայսը գլխավորում էր ԱՄն-ի պետքարտուղարությունը Ջորջ Բուշ կրտսերի օրոք՝ 2005-2009 թթ.:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան