ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածությունները Գիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակել 10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) 

ՀՀ ԱԳ փոխնախարար. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ԼՂ-ի հետ

Արտաքին Քաղաքական

Հարցազրույց՝ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ

Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվում կազմակերպված ռազմական շքերթից հետո Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները, թե իբր Հայաստանում վախեցած են ադրբեջանական ռազմական շքերթից եւ ռազմական ծախսերից:

Անհիմն երազանքները որպես իրականություն ներկայացնելու նյարդային հայտարարություններով Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անհաջող փորձն է կատարում թաքցնելու սեփական վախն ու խուճապը երկրում օրեցօր աճող դժգոհության արդյունքում ժառանգական իշխանությունը կորցնելու` գնալով անխուսափելի դարձող, հեռանկարից: Ռազմական ծախսերի ուռճացված թվերի անդադար հրապարակումները եւ նախագահական ընտրությունների նախաշեմին կազմակերպված ռազմական շքերթի անվերջ գովաբանումը առաջին հերթին կոչված են շեղելու ներքին լսարանի ուշադրությունը Ադրբեջանի իշխող ընտանիքի մոտ պետության եւ ժողովրդի անխնա թալանի գնով կուտակված հսկայական ունեցվածքից:

Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի հայտարարությունները, որ Ղարաբաղը եւ Հայաստանը գտնվում են ադրբեջանական հողերի վրա, իսկ հայերը մեր տարածաշրջանում եկվոր են:

Այն հանգամանքը, որ դեռեւս չի լրացել հարյուր տարին, ինչ Ադրբեջան պետությունը առաջին անգամ հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացնել Ադրբեջանի ծիծաղաշարժ նկրտումները` հերքելու բազմաթիվ աշխարհահռչակ հեղինակների վկայությունները, սկսած Ստրաբոնոսից եւ Պլուտարքոսից: Մյուս կողմից, Թուրքիայի պաշտոնական պատմագրությունը ընդունում է, որ թուրքերը եկել են մեր տարածաշրջան Կենտրոնական Ասիայից: Ադրբեջանի իշխանությունները, բնորոշելով Թուրքիայի հետ հարաբերությունները «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսով, փաստացի ընդունում են, որ 1930-ական թվականներից ադրբեջանցի անվանում ստացած ժողովուրդը մեր տարածաշրջանում եկվոր է: Դրանում ոչ մի վիրավորական բան չկա, դրա համար պետք չէ ամաչել: Ամաչել է պետք սեփական ժողովուրդը իր իսկ արմատներից կտրելու եւ պատմությունը կեղծելու փորձերի համար:

Նմանատիպ զավեշտի մակարդակի հայտարարություններով պաշտոնական Բաքուն միայն ապացուցում է, որ Ադրբեջանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղականությունը ամբողջությամբ կառուցված է ստի եւ կեղծիքի վրա: Նույնիսկ իրենց իսկ կողմից իրականացված Խոջալուի բնակչության սպանդը Ադրբեջանի քարոզչամեքենան ջանում է վերագրել հայերին: Բաքվին թվում է, որ Խոջալուի ողբերգության նենգափոխված քարոզչությամբ Ադրբեջանի ղեկավարությանը կհաջողվի նաեւ խուսափել պատասխանատվությունից հայերի դեմ գազանաբար իրականացված զանգվածային ջարդերի համար Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում:

Ադրբեջանի նախագահը հայտարարում է որ իրենց թիվ մեկ թշնամին համայն հայությունն է: Իրականում Ադրբեջանի ղեկավարության հիմնական թշնամին ճշմարտությունն է: Հայն ու ճշմարտությունը ստի մեջ թաղված ժառանգական ռեժիմի համար դարձել են հոմանիշ: Ահա թե ինչու Ադրբեջանում ծաղկող կոռուպցիայի եւ մարդու տարրական իրավունքների համատարած ոտնահարումների հետ կապված միջազգային կազմակերպությունների կամ անհատների ցանկացած քննադատություն Բաքուն ներկայացնում է որպես հայության կամ հայամետ ուժերի գործունեության արդյունք:

Դուք հիշատակեցիք Թուրքիային, որը սատարում է ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը եւ ժխտում հայոց ցեղասպանությունը: Ինչպիսի՞ն է այդ տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:

Թուրքիան հետեւողական չէ իր արտաքին քաղաքականության դրսեւորումներում: Անկարան, հակառակ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տառին եւ ոգուն սատարելով Ադրբեջանի անիրատեսական նկրտումներին եւ նպաստելով Բաքվի դիրքորոշման կարծրացմանը, խոչընդոտում է եւ՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի առաջընթացին, եւ՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, հետեւողական է իր արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում: Մենք եղել եւ մնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման կողմնակից: Այնպես որ գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում:

Վերջերս հաճախականացել են կողմերի շփումները Մինսկի խմբի համանախագահների հետ եւ յուրաքանչյուր հանդիպումից հետո էլ Բաքուն հայտարարում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Որքանո՞վ են այդ հայտարարությունները համապատասխանում բանակցային գործընթացին:

Նախ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, ապա Ադրբեջանը ընդունել է որպես հիմք բանակցությունների համար Մադրիդյան փաստաթուղթը: Իսկ Համանախագահ երկրների ղեկավարների կողմից հրապարակված Մադրիդյան փաստաթղթի սկզբունքները եւ տարրերը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջականություն, եւ դրանցից որեւէ մեկին չի կարող տրվել գերակայություն: Դա վերահաստատվեց նաեւ համանախագահ երկրների ղեկավարների 2013թ. հունիսի 18-ի համատեղ հայտարարությունում:

Ադրբեջանը, հակադրվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, Մադրիդյան սկզբունքներին եւ տարրերին ու բուն բանակցային գործընթացին, փորձում է գերակայություն տալ տարածքային ամբողջականության սկզբունքին եւ իբր մոռացության մատնել իր իսկ կողմից բանակցությունների համար որպես հիմք ընդունված այն դրույթը, համաձայն որի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտությամբ:

Զուր են Ադրբեջանի փորձերը` աղավաղված եւ ընտրովի ներկայացնելու բանակցային գործընթացը, նենգափոխելու խնդրի էությունը եւ հակամարտության ծավալման պատճառները, նսեմացնելու միջնորդների գործադրած ջանքերը եւ խաթարելու բանակցային գործընթացի առաջընթացը: Անկախ Ադրբեջանի այս հուսահատ փորձերից` հակամարտությունը միեւնույնն է կարգավորվելու է Արցախի ժողովրդի իրականացված ինքնորոշման իրավունքի եւ Ադրբեջանի` ինքնորոշված Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվության շրջանակներում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող
Ամենադիտված