33-ամյա տղամարդու առեղծվածային սպանությունը Երևանում՝ «Մեղեդի» սրճարանի հարևանությամբ
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հուլիսի 25-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի բնակիչ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանի մահվան փաստով:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց, Վ. Հովհաննիսյանը, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, դեռևս անհայտ պայմաններում նրա հետ վիճաբանության մեջ է մտնում մի հեծանվորդ, ու մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս կգար, անհայտ անձի կողմից հնչել է կրակոց: Կրակոցի հետևանքով Վահանը որովայնի շրջանում մահացու վիրավորվել է: Հեծանվորդը, Վահանին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Երևան քաղաքի շտապ օգնության բրիգադը Վահանին տեղափոխում է հիվանդանոց, որտեղ էլ վերջինս, գիտակցության չգալով, մահանում է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վահանը ամուսնացած էր, ունի 2 աղջիկ՝ 7 և 3 տարեկան»:
Շարունակությունն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան