Հրաժարականներ չեն եղել
Հայաստան
Այսօր տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Երևանի քաղաքապետի հրահանգով հրաժարականներ են ներկայացրել գրեթե բոլոր վարչության պետերը: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հերքեց տարածված ինֆորմացիան:
«Ո՛չ, ընդհանրապես չի քննարկվել, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Արթուր Գևորգյանը:
Նշենք, որ այսօր ինֆորմացիա տարածվեց այն մասին, որ քաղաքապետի հրահանգով հրաժարականներ են ներկայացրել քաղաքապետարանի գրեթե բոլոր վարչությունների պետերը:
Ըստ նույն տեղեկության պատճառը վերջին օրերին քաղաքապետարանի սխալ որոշումներն ու ոչ ադեկվատ գործողություններն են եղել թե՛ ցուցարարների, թե՛ գծատերերի հանդեպ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից