Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP ՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկի Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար Դիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը 

Հայաստանի ինտերնետային գովազդի շուկայի առանձնահատկություններն ու հեռանկարները

Հասարակություն

«Որքան շատ ընկերություններ հասկանան, որ ինտերնետային գովազդը մեդիայի այլ տեսակներում գովազդի համեմատ ամենաէժանն ու ամենահեշտ չափվողն է, այնքան արագ կզարգանան ինտերնետային գովազդի շուկան եւ մեդիա բովանդակությունը»:

IP Marketing ընկերությունը զբաղվում է ինտերնետային մարքեթինգով եւ օնլայն առաջխաղացմամբ: Ընկերությունն ունի նաեւ ինտերնետ սեյլս հաուզ, որում ընդգրկված կայքերում գովազդ է վաճառում բացառիկության հիմունքով:

IP Marketing-ի հիմնադիր Արսեն Սուլթանյանը Media.am-ի հետ զրույցում նշել է, որ հայաստանյան ինտերնետային գովազդի շուկան թեեւ փոքր բյուջե ունի, սակայն հաստատուն կերպով զարգանում է եւ կարեւոր ձեւափոխություններ է կրելու մոտակա տարիների ընթացքում:

Որո՞նք են Հայաստանի ինտերնետային գովազդի շուկայի առանձնահատկությունները:

Հայաստանյան ինտերնետային գովազդի շուկան բավական փոքր է եւ սահմանափակ: Շուկայի ծնունդը կարելի է համարել 2009 թվականը, հենց այդ ժամանակ սկսեց տեղադրվել բաներային գովազդ, իրականացվել փոքր ծավալով SEO (search engine optimization), Ֆեյսբուքում սոցիալական մեդիա մարքեթինգ:

Շուկան այժմ զարգացման փուլում է: Այսօրվա դրությամբ ինտերնետային գովազդի բյուջեն մոտ 1 միլիոն դոլար է կազմում, հեռուստատեսային գովազդի բյուջեի 2%-ը: Սա պաշտոնական թիվ չէ, այլ մեր ընկերության փորձագիտական գնահատականը: Հստակ թիվ չկա նաեւ ինտերնետ օգտատերերի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2012 թվականի դրությամբ Հայաստանում 1 միլիոն 914 հազար ինտերնետ բաժանորդ կա, սակայն սա ցույց չի տալիս օգտատերերի հստակ քանակը, քանի որ ինտերնետին բաժանորդագրվում է ընտանիքից մեկ անդամ, բայց օգտվում են բոլոր անդամներով։ Բացի այդ՝ կան օգտատերեր, որոնք բաժանորդագրված են եւ՛ լայնաշերտ, եւ՛ շարժական ինտերնետի։

Երբ մեր հաճախորդի համար ռազմավարություն ենք մշակում, պարզապես վերլուծում ենք այս կամ այն կայքի լսարանը՝ հիմնվելով տրամաբանության եւ վերլուծական մտքի վրա: Չկան նաեւ ինտերնետի լսարանը չափող գործիքներ: Մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք միջազգային ընկերությունների հետ audience metrix կոչվող գործիքի վերաբերյալ: Audience metrix-ով հնարավոր կլինի չափել կայքի լսարանը՝ կառուցվածքը, կրթությունը, սեռատարիքային առանձնահատկությունները, նախասիրությունները:

Շուկայում այսօր անհրաժեշտ է նման գործիք, քանի որ լսարանի չափումը կբերի բյուջեի արդյունավետ օգտագործման, հետեւաբար նաեւ բյուջեի մեծացման:

Այսօր ընկերությունները հաճախ գովազդ են տեղադրում՝ հիմնվելով կայքի հաճախելիության կամ դրա՝ circle.am-ում գրանցված լինելու վրա: Այս փուլում սա նորմալ եմ համարում, որովհետեւ ցանկացած զարգացող ոլորտ ունի իր անցումային շրջանը:

Ի՞նչ գնի սահմաններում է տատանվում կայքերում տեղադրվող գովազդը:

Կայքը կարող է ունենալ շատ բարձր հաճախելիություն, եւ գովազդի ամսական գինը լինել 350.000-500.000 դրամ:

Եթե պրոֆեսիոնալ մոտնենանք հարցին, ինտերնետում գովազդը պետք է չափենք 1000 ցուցադրությամբ, հետեւաբար գինը պետք է լինի 1000 ցուցադրության համար նախատեսված գնին համապատասխան:

Լրատվական կայքերում եւ հատկապես սոցցանցերում գովազդի տեղադրման գինը համեմատաբար ցածր է: Ընդհանրապես ինտերնետում միայն թեմատիկ կայքերը 1000 ցուցադրության դիմաց բարձր գին ունեն, բայց այդ գինն արդարացված է, որովհետեւ գովազդատուն միանգամից գտնում է իր թիրախին:

Եթե հաճախորդի թիրախը, ենթադրենք, կանայք են, նա կարող է գովազդը տեղադրել մի կայքում, որի այցելուների 90% -ը երիտասարդ կանայք են, եւ այլեւս կարիք չի լինի գովազդը 4-5 լրատվական կայքերում տեղադրելու՝ թիրախին հասնելու համար:

IP Marketing ընկերությունը ինտերնետ սեյլս հաուզ ունի, որտեղ ներառված են 15 կայքեր: Մենք բացառիկության հիմունքներով գովազդ ենք վաճառում այդ կայքերում՝ ամսական կտրվածքով, քանի որ շուկան դա է ուզում: Հուսով եմ՝ մինչեւ տարեվերջ կսկսենք առաջնորդվել 1000 ցուցադրություններով, եւ շուկան նորմալ կընդունի դա:

Այսօր հաճախ Ֆեյսբուքում գովազդային արշավներն իրականացվում են անազնիվ մեթոդներով՝ լայքակորզությամբ եւ օգտատերերին մոլորության մեջ գցելով: Ինչպե՞ս պետք է իրականացվի գովազդային գրագետ արշավը:

Սա բավական ցավոտ թեմա է: Ես միշտ պայքարում եմ, որպեսզի շուկան ավելի պրոֆեսիոնալ եւ գրագետ լինի: Խիստ բացասական եմ վերաբերվում այն գովազդներին, որոնք ուղղված են միմիայն լայքեր ավելացնելուն՝ առանց թիրախի ընտրության: Ի՞նչ է անելու ընկերությունը այդ լայքերի հետ: Չեմ կարծում, թե այս հարցի պատասխանը նա ունի:

Սա բավական բացասական վերաբերմունք է ձեւավորում հատկապես այն մարդկանց շրջանում, որոնք տվյալ բրենդի կամ ընկերության պոտենցիալ սպառողներն են (միջինից բարձր աշխատավարձով, բարձրագույն կրթությամբ, իրականում այդ քայլի բացասականությունը հասկացող):

Ֆեյսբուքում առջախաղացումը իմիջային նպատակ ունի: Այն ապահովում է բրենդի հաղորդակցությունը առկա եւ պոտենցիալ հաճախորդների հետ: Եթե հաղորդակցությունն արվում է անազնիվ մեթոդներով, բնականաբար, բացասական վերաբերմունք է առաջանում բրենդի նկատմամբ: Իսկ բրենդը մտնում է սոցիալական ցանց ճիշտ հակառակ նպատակով՝ իր հանդեպ վերաբերմունքը ավելի դրական դարձնելու, ցույց տալու, որ ինքն այնքան մոտ է կանգնած սպառողին, որ ցանկացած պահի կարող է սպառողների հարցերին անմիջապես պատասխանել:

Հնարավոր է հաճախորդը ինքն էլ չի պատկերացնում, որ դա իր համար լավ չէ, հնարավոր է՝ ընկել է մի անհատի կամ ընկերության մոտ, որոնք խորհուրդ են տվել նման քայլեր անել Ֆեյսբուքում:

Բրենդ առաջխաղացնելիս շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել բովանդակությանը եւ գովազդի թիրախին. պետք է մատուցել հենց այն, ինչը պետք է բրենդին եւ ինչը պետք է տեսնի պոտենցիալ սպառողը:

Երբ պոտենցիալ սպառողը տեսնում է գովազդ եւ սեղմում է հղմանը, պետք է հայտնվի համապատասխան էջում, որտեղ կբավարարվի նրա հետաքրքրությունը: Օրինակ՝ եթե սուպերմարկետի ակցիա է գովազդվում, պոտենցիալ սպառողը պետք է հղումով հայտնվի սուպերմարկետի էջում եւ օգտվի այդ ակցիայից, ոչ թե սեղմի Քիմ Քարդաշյանի նկարը, հայտնվի սուպերմարկետի էջում, լայքի, Քիմ Քարդաշյանի մասին որեւէ բան կարդա եւ հեռանա:

Ինչպե՞ս եք գնահատում Ֆեյսբուքում գովազդի արդյունավետությունը:

Նախ՝ պետք է հստակ հասկանալ, թե ֆեյսբուքյան գովազդը ինչի համար է կիրառվում:

Բրենդի հաղորդակցության, ծառայությունների, արտադրանքի մասին տեղեկություններ հաղորդելու համար շատ արդյունավետ է: Վատ է աշխատում իմիջային գովազդի համար, որովհետեւ չկա անիմացիա, շարժում, ձայն, չկան գույներ: Իմիջային գովազդի համար նախընտրելի է օգտագործել ֆլեշ բաներներ, վիդեո:

Իսկ կայքերում թե՛ իմիջի, թե՛ վաճառքի առումով արտադրանքը հաջողություն կունենա, եթե գովազդը ճիշտ կազմակերպվի: Բազմաթիվ մանրուքներ կան, որոնց ուշադրություն պետք է դարձնել՝ սկսած ֆլեշ բաներների գույնից, չափսից, բովանդակությունից, վերջացրած՝ կայքում դիրքից:

Պետք է հետեւել նաեւ արդյունավետությանը: Գովազդի արդյունավետությունը չափող տարբեր գործիքներ կան: Մենք օգտագործում ենք ADFOX ռուսական համակարգը, որի ներկայացուցիչն ենք Հայաստանում: Այս համակարգի միջոցով հնարավոր է խորը վերլուծություններ անել գովազդի ընթացքի վերաբերյալ՝ թե քանի մարդ տեսավ, քանի անգամ սեղմվեց, այն թույլ է տալիս նաեւ նույն արտադրանքի մեկ այլ գովազդ ցուցադրել նույն այցելուին եւ այլն:

Որո՞նք պետք է լինեն լրատվական կայքերի առաջխաղացմանն ուղղված հիմնական քայլերը:

Եթե լրատվական կայքը որակ չի կարողանում ապահովել, որքան էլ թրաֆիք բերես, միեւնույն է, ընթերցողները գալու են ու գնան: Իսկ եթե լրատվական կայքը որակյալ է, սեփական նյութեր է տեղադրում, օպերատիվ է աշխատում եւ այլն, մենք, օրինակ, կիրառում ենք տարբեր մեթոդներ՝ սկսած SEO-ից ( search engine optimization)' մասնավորապես Google-ում դիրքերի բարձրացումից, վերջացրած Ֆեյսբուքում եւ այլ սոցցանցերում ակտիվության ապահովմամբ:

Ֆեյսբուքում ակտիվության ապահովումը կատարվում է հետեւյալ կերպ. էջ ենք ստեղծում եւ աշխատում ենք, որպեսզի լայքերն ավելանան, նյութեր ենք տեղադրում մեդիայի ֆեյսբուքյան էջում կամ մեդիայի աշխատակիցներին սովորեցնում ենք, թե ինչպես ճիշտ տեղադրել նյութերը:

Ինտերնետային գովազդի շուկայի զարգացման եւ ձեւափոխության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում մոտ ապագայում:

Կարծում եմ՝ մոտ ապագայում կզարգանա գովազդի տեղադրումը կայքերի մոբայլ տարբերակներում, այսօր Հայաստանում կայքերի մոբայլ տարբերակները գովազդի առումով դատարկ են:

Որքան շատ ընկերություններ հասկանան, որ ինտերնետում կարելի է արդյունավետ գովազդ իրականացնել, եւ իրենց բյուջեն ուղղեն դեպի ինտերնետային գովազդ, որքան շատ ընկերություններ հասկանան, որ ինտերնետային գովազդը մեդիայի այլ տեսակներում գովազդի համեմատ ամենաէժանն ու ամենահեշտ չափվողն է, այնքան ինտերնետային գովազդի շուկան արագ կզարգանա, կայքերը կսկսեն գովազդային ֆինանսավորում ունենալ, համապատասխանաբար մեդիա բովանդակությունն էլ կսկսի զարգանալ:

Այսօր մենք 2-3 տարով հետ ենք Ռուսաստանից, որտեղ շատ բան է զարգացել, օրինակ՝ real-time bidding-ը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին աճուրդային համակարգի միջոցով ինքնուրույն գովազդ տեղադրել մի շարք կայքերում:

Real-time bidding-ը Հայաստանի համար ապագայի գործիք է, եւ հուսով եմ, որ երկու տարուց հայաստանյան շուկան պատրաստ կլինի այս համակարգի ներկայացմանն ու կիրառմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը
Ամենադիտված