Վրաստանի խորհրդարանից տարհանում են պատգամավորներին` ռումբի սպառնալիքի պատճառով
Վրաստան
Վրաստանի խորհրդարանում այս պահին տարհանում են պատգամավորներին, խորհրդարանի աշխատակիցներին և լրագրողներին: Ինչպես հայտարարել են Վրաստանի խորհրդարնում, ուրբաթ օրը` ժամը 16.00-ի սահմաններում, անհայտ անձը զանգահարել է և հայտնել խոհրդարանում տեղադրված ռումբի մասին: Որոշում է կայացվել Քութաիսիում խորհրդարանի շենքի ամբողջական տարհանման մասին:
Շենքն արդեն շրջապատվել է ոստիկանների և ակրավորների կողմից:
Ժամը 16,00-ին պետք է տեղի ունենար խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ պատգամավորները քվեարկելու էին Վրաստանի նախագահի վետոն շրջանցելու հարցը. գրում է trend-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան