Տաքսու վարորդը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ Պատահար
Հուլիսի 25-ին՝ ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան Հովհաննիսյանին:
Նույն օրը, ժամը 02.45-ի սահմաններում, Վ. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` 33-ամյա սպանված երիտասարդը տաքսիի վարորդ է, իսկ ենթադրյալ հանցագորրծը՝ հեծանվորդ։ներկայացնելու ուղղությամբ:
Հեղինակ` Փաստինֆո


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան