Ամուսնացան դերասաններ Կարապետ Բալյանն ու Մարիամ Ղազանչյանը (ֆոտո)
Հասարակություն
Երեկ կայացավ դերասաններ Կարապետ Բալյանի և Մարիամ Ղազանչյանի հարսանյաց հանդեսը, իսկ նրանց յուրօրինակ նշանադրության մասին esyes.am-ը տեղեկացրել է իր ընթերցողներին: Հիշեցնենք, որ Մարիամը անվանի դերասան Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի թոռն է, Հակոբ Ղազանչյանի դուստրը:
Զույգի պսակադրությունը կայացավ Սուրբ Զորավոր եկեղեցում, որից հետո հարսանյաց հանդեսը շարունակվեց Վահագնի թաղամասում գտնվող համալիրներից մեկում:
Հարսանյաց սրահում հյուերին իրենց «գժական» պարով ողջունեցին հարսն ու փեսան, ինչով էլ ազդարարեցին խնջույքի սկիզբը:
Մարիամի և Կարոյի ոչ ավանդական հարսանիքն անցավ առանց զուռնա դհոլի. ողջ ընթացքում նորապսակներն ու հյուրերը մի լավ պարեցին, զվարճացան DJ Dale-ի աշխույժ պարեղանակների ներքո:
Հարսի ու փեսայի յուրօրինակ կերպարներ ընտրած Կարոյին ու Մարիամին շնորհավորելու և նրանց կյանքի կարևորագույն օրը միասին ուրախանալու էին եկել բազմաթիվ հայտնի մարդիկ, հիմնականում` դերասաններ:
Բացի թատրոնի երիտասարդ ներկայացուցիչներից, ներկա էին նաև անվանի մարդիկ` Ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը և այլք: Երիտասարդ դերասաններից ներկա էին դերասաններ Լևս Դավթյանը, ով, ի դեպ, ստանձնել էր ազապի պարտականությունները, Հովհաննես Դավթյանը` «Քաղաքում» սերիալի Մխոն` նույն հեռուստասերիալում նկարահանվող Մառա Սարուխանյանի ուղեկցությամբ, Աշոտ Հակոբյանը, Մուրադ Նադիրյանը, Արման Մարգարյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Իշխան Ղարիբյանը, Անի Բայաթյանը, Գրիգորի Հակոբյանը, Գոհար Կարապետյանը, Սամվել Դանիելյանը, Սոնա Մաթևոսյանը և այլք:
Ոչ ավանդական հարսանիքը ոչ ավանադական էլ ավարտ ունեցավ. հարսանյաց տորթը կտրելուց հետո հյուրերը նորապսակներին համոզեցին հարսանեկան կերպարներով մտնել լողավազան: Նորապսակները չմերժեցին իրենց հյուրերին ու ձեռք ձեռքի բռնած նետվեցին ջուրը:
«Ես»-ը շնորհավորում է Կարոյին և Մարիամին ու համատեղ երջանիկ կյանք ցանկանում:





















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան