Ակտիվիստները փուչիկներով ու տորթով գնացել են դանակահարված վարորդին տեսակցելու (տեսանյութ, ֆոտո)
Հասարակություն
«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր դեռ շարունակում են ակցիաները, այսօր՝ հուլիսի 26-ին, բոլորի անունից, բայց փոքրիկ ներկայացուցչական կազմով որոշեցին այցելել 67 երթուղին սպասարկող երթուղայինի դանակահարված վարորդ Ալեքսան Ղազարյանին:
Ակցիայի մասնակիցները, թեեւ ծանոթ չէին վարորդին, բայց փուչիկներով, «պերեդաչիով» գնացին նրան տեսակցելու:
Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ կարծես գնում են իրենց հարազատին տեսակցելու: «Էրեբունի» հիվանդանոցում պարզվեց, որ վարորդը րոպեներ առաջ դուրս է գրվել եւ տան ճանապարհին է: Նա ակտիվիստների հետ հանդիպելու առաջարկը չմերժեց:
Ակտիվիստները ցանկանում էին անձամբ բոլորի անունից նրան առողջություն ցանկանալ: Երբ դանակահարված վարորդը տեսավ լուսավոր դեմքով եւ հաղթանակած երիտասարդներին, նրա դեմքին ժպիտ հայտնվեց: Նա նաեւ հավելեց, որ շատ ուրախ է, որ արդեն սակագինն իջեցրել են:
Ակտիվիստները փոխանցեցին, որ բոլորը ցավում են կատարվածի համար, սակայն փոքր ներկայացուցչական կազմով են եկել, քանի որ ակցիաները դեռ շարունակվում են:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան