Ստեփանակերտում տրանսպորտի ուղեվարձը կթանկանա
Արցախ
Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի գինը կբարձրացվի հունվարից: Այս մասին երեկվա ասուլիսին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Տեղեկացնում է karabakh-open.info-ն:
Վարչապետի խոսքով՝ ներքաղաքային եւ ներհանրապետական ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները դեռեւս վեց ամիս առաջ են հայտ ներկայացրել սակագների բարձրացման վերաբերյալ, սակայն կառավարությանը հաջողվել է հետաձգել հարցը՝ մինչեւ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում, որը նախատեսվում է հունվարի 1-ից։
Արա Հարությունյանի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտում ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնք երկուսն են՝ մասնավոր եւ պետական, աշխատում են վնասով։ Պետական ընկերության վնասները փոխհատուցելու համար կառավարությունը լուրջ գումարներ է հատկացնում։ «Տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, բայց մենք որոշել են դեռ մինչեւ հունվարի 1-ը նրանց վնասները փոխհատուցել»,-նշել է նա։
«Ընկերությունները պահանջում են ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը 70 դրամից դարձնել 100 դրամ, իսկ կառավարության հաշվարկներով այն պետք է լինի 85-90 դրամ: Համենայնդեպս 100 դրամից ավելի չպիտի լինի»,-այս կարծիքն է հայտնել կառավարության ղեկավարը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան