Բոլորը գալիս են «Աղբյուրի մոտ»՝ ներկայացումը դիտելու միայն ու միայն Բալաբեկի համար (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թադևոս Սարյանը (Թադևոս Խաչատուրի Տեր-Գրիգորյան) ծնվել է 1903թ. մայիսի 11-ին Երևանում` քահանայի ընտանիքում: Փոքր հասակում կորցրել է հորը և ունեցել դժվար մանկություն: Սովորել է ռուսական գիմնազիայում, սակայն ուսումը կիսատ է թողել:
1919թ. մասնակցել է դերասան Վարդան Միրզոյանի՝ Երևանում կազմակերպած թատերական դասընթացներին: 1922թ. ընդունվել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա:
1928թ. վերադարձել է Հայաստան և դարձել Լենինականի (այժմ՝ Գյումրի) դրամատիկական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև դերեր խաղացել այդ թատրոնում:
Եղել է նաև Բաքվի Հայ դրամայի գեղարվեստական ղեկավարը և հանդես եկել նաև դերերով:
1942թ. բացվում է Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնը, և Թադևոս Սարյանը դառնում է թատրոնի գլխավոր ռեժիսորը, բեմադրում բազմաթիվ ներկայացումներ:
Նյութը վերցված է Հենրիկ Հովհաննսիյանի կայքից
Պատրաստեց` Ք. Ա.-ն


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)