FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին 

Հայկ Մարության. «Չեմ ուզում մտնել քաղաքականություն»

Հայկական Մամուլ

Ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության հաղթանակից հետո երիտասարդներն ու հանրահայտ դեմքերն ամբողջովին ազարտի մեջ են ընկել, նրանք չեն պատրաստվում գնալ տուն, երեկ նրանց մի մասը քաղաքապետարանի առջեւ նստացույց էր սկսել եւ նոր պահանջներով էր հանդես գալիս: Արդյոք քաղաքացիական հասարակության զարթոնքը չի՞ խամրի հետագայում, եւ արդյո՞ք հասարակության այս ակտիվ շերտը նույն եռանդով կմասնակցի առաջիկայում երկրում առկա մյուս խնդիրների լուծմանը: «Հրապարակ»-ը զրուցեց ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի առաջամարտիկ, կազմակերպիչ «Կարգին» Հայկոյի՝ Հայկ Մարությանի հետ:

- Հայկ, ինչպե՞ս ընդունեցիք ուղեվարձի թանկացման որոշման կասեցումը, համարո՞ւմ եք դա քաղաքացիական հասարակության հաղթանակը:

- Իհարկե, ես ուրախ եմ, շատ ուրախ եմ մեր քաղաքացիների համար, որոնք կարողացան պայքարել եւ հասնել հաղթանակի: Այս ընթացքում մի շատ կարեւոր բան բացահայտվեց. մենք տեսանք, թե ինչ հրաշալի, պայքարող երիտասարդություն ունենք: Երիտասարդություն, որը ցնցեց ամբողջ հայ ազգը եւ ցույց տվեց, որ մենք ապագա ունենք: Ես ուղղակի հիանում եմ իրենցով:

- Ձեր պայքարը երկրում առկա ցավոտ հարցերի լուծման ուղղությամբ այսքանով սահմանափակվելո՞ւ է, թե՞ շարունակելու եք քաղաքացիական ակտիվ կեցվածք դրսեւորել այլ կնճռոտ հարցերի նկատմամբ:

- Ճիշտն ասած, ես ընդհանրապես բոլոր հարցերում ակտիվ կեցվածք եմ ընդունել, ուղղակի այս հարցում ես ֆիզիկապես եմ կոնկրետ գործողություններ արել: Մնացած հարցերում, ցավոք սրտի, ֆիզիկապես ոչ մի օգնություն չեմ կարողացել ցուցաբերել մեր ժողովրդին, ենթադրենք գազի եւ այլ ապրանքների թանկացման հարցում…

- Ի դեպ, ինչո՞ւ ակտիվ չէիք նախկինում, ինչո՞ւ չեք կարողացել այդ հարցերում էլ մասնակից դառնալ, օրինակ, բնապահպանական եւ այլ խնդիրների լուծմանը:
- Ես կարող եմ ասել, որ ամեն մեկն իր չափով պետք է գործ անի, թող ամեն մեկն անի այն, ինչ կարողանում է: Առհասարակ, մի մարդը չի կարող ամեն ինչ անել, եթե այդպես լիներ, Հայաստանում կլիներ ընդամենը մեկ նախարարություն եւ մեկ նախարար, եւ ինքը կզբաղվեր ամեն ինչով:

- Այնուամենայնիվ, Դուք շարունակելո՞ւ եք պայքարել այլ հարցերում, այսինքն, Ձեր ասած՝ ֆիզիկական ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

- Յուրաքանչյուր հարց, որ մտահոգում է ժողովրդին, մտահոգում է նաեւ ինձ: Յուրաքանչյուր հարցում ինչքանով որ կարողանամ, կպայքարեմ եւ կօգնեմ ժողովրդին, քանի որ ժողովրդի մի մասնիկն եմ ես:

- Հայկ, ի վերջո, ինչո՞ւ հենց հիմա ծայր առան բողոքի ակցիաները, Դո՞ւք էլ հասկացաք, որ քաղաքական կուսակցություններն իրենց սպառել են, եւ մեզնից յուրաքանչյուրն իր վրա պետք է հույսը դնի: Ի դեպ, հնարավո՞ր է, որ հանրահայտ դեմքերով քաղաքացիական շարժումը վերածեք քաղաքական կառույցի, կուսակցության՝ օրինակ:

- Ես, ճիշտն ասած, քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ չեմ էլ ուզում զբաղվել… Պատճառ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել՝ իսկապես զարթոնք է տեղի ունեցել:

- Ձեր հաղորդումները, սակայն, բավականին քաղաքականացված են:

- Չէի ասի՝ քաղաքականացված, ավելի շատ քաղաքացիականացված են, թեպետ տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են դա ընկալել, ովքեր ցանկանում են՝ այնտեղ քաղաքականություն կտեսնեն, ովքեր ուզում են տեսնել ուրիշ մի բան՝ կտեսնեն այդ բանը: Իհարկե, որպես քաղաքացի, հետեւում եմ պրոցեսներին, բայց չեմ զբաղվում եւ չեմ ուզում մտնել քաղաքականություն ՝ դրանից բխող հետեւանքներով:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Ամենադիտված