«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետի եղբոր վերջին նամակը ինքնասպանությունից առաջ
Հայկական Մամուլ
Ցոլակ Թանգամյանի պատմությանը «Հրապարակ»-ն անդրադարձել է 2012-ին, մի քանի անգամ: Տպագրել է նրա նամակները՝ ուղղված իրավապահներին, երկրի նախագահին: Տարիներ շարունակ իրավական թակարդում հայտնված մարդը բողոքում էր իր նկատմամբ կատարվող անարդարություններից, որոնք քաղաքացիականից աստիճանաբար տեղափոխվել էին քրեական հարթություն, և նա հայտնվել էր քննչական մարմինների տեսադաշտում: Հերթական նամակը մենք ստացել ենք 2 օր առաջ և ժամանակ չէինք գտել դրան անդրադառնալու: Եվ հանկարծ տեղեկանում ենք, որ Թանգամյանն ինքնասպանության փորձ է կատարել սեփական բնակարանում, տեղափոխվել հիվանդանոց և այնտեղ մահացել:
Ստորև տպագրվող նամակը, փաստորեն, նրա հրաժեշտի խոսքն է հանրությանը, որտեղ նա զգուշացրել է այդ մասին:
ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին
ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գ. Հակոբյանին
ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Ա. Օհանյանին
Հարգելի պարոններ, ձեզ հայտնում եմ առ այն մասին, որ ինձ' Ցոլակ Երջանիկի Թանգամյանիս, հետապնդում են 1994-ից մինչ այսօր Սամվել Հրաչիկի Հունանյանը և Արթուր Վիրաբյանը' խլելով ինձանից Կիևյան 2ա-ի 176 քմ տարածքը և նույն ձևով խլում են Կիևյան 2ա-ի 124 քմ իմ տարածքը և հիմա էլ քրեական հետապնդում են իրականացնում' իրենց բարձրաստիճան մտերիմների հետ:
Սամվել Հունանյանը եղել է ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատող, որը հեռացվել և չինազրկվել է հրաման չկատարելու համար 2008 թ.-ին: Իսկ ինչ վերաբերում է Քաջազնունու փողոցի 4շ. 13բ., 6-րդ տարին է' չեմ կարող լինել իմ բնակարանի կամ գումարի տերը, որում անմիջական դեր են խաղացել Երևան քաղաքի ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանի և Երևան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանի անմիջապես մասնակցությամբ:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը