«Հրապարակ». Ո՞ւր հասավ Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նախաքննությունը
Հայկական Մամուլ
Նոյեմբերյանի զորամասում մայիսի 16-ին Լյուքս Ստեփանյանի սպանության նախաքննությունը դեռ չի ավարտվել:
«Այս մասին երեկ մեր թերթի հետ զրույցում ասաց Լյուքսի հայրը՝ Իշխան Ստեփանյանը: Վերջինս իր վրդովմունքը հայտնեց քննչական մարմնի հետ կապված: Ասաց, որ քննիչ Արմեն Սմբատյանն իրեն դեռ մեկ ամիս առաջ էր վստահեցրել, որ գործը մի քանի օրից կավարտվի ու կուղարկվի դատարան, սակայն անընդհատ հետաձգվում է, ինչն իրեն անհասկանալի է:
Իշխան Ստեփանյանն ասաց նաեւ, որ իր հարցապնդումներին, թե ինչն է պատճառը, որ ամեն անգամ իրեն խաբում են, քննիչն ասել է, թե մյուս վիրավորը՝ Հրաչյա Սարգսյանը, ի վիճակի չէ բացատրություն տալու: Թեեւ հիշողությունը վերականգնվել է, բայց չի հիշում այդ օրվա միջադեպը: Իշխան Ստեփանյանը թերթի միջոցով պահանջում է պատկան մարմիններից օբյեկտիվ նախաքննություն իրականացնել եւ մեղավորներին պատժել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը