Գևորգ Կասպարով. Բժիշկներն ամեն ինչ անում են, որ մասնակցեմ հաջորդ տուրին
Սպորտ
Մեկնարկել է Իրանի 2013/14թթ. առաջնությունը, որի առաջին տուրին չմասնակցեց Հայաստանի հավաքականի եւ «Զոբ Ահանի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը:
Փորձառու դարպասապահը armsport.am-ին հայտնեց, որ վնասվածքի պատճառով դուրս չի եկել ասպարեզ:
«Աջ ոտքի վնասվածք էի ստացել, որի պատճառով չէի կարող դուրս գալ խաղադաշտ: Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի հաջորդ տուրին կարողանամ մասնակցել»,-նշեց Գեւորգ Կասպարովը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Կասպարովը «Զոբ Ահանի» հետ նոր պայմանագիր էր կնքել՝ 1 տարի ժամկետով: Ակումբի ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին առաջարկել է եւս մեկ տարով երկարաձգել գործող պայմանագիրը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում