«Լիվերպուլ»-ը կրկին հանվել է վաճառքի
Սպորտ
Ամերիկյան Fenway Sports Group կազմակերպությունը որոշել է վաճառել 3 տարի առաջ գնած անգլիական «Լիվերպուլ» ակումբը. գրում է «The Sun»-ը:
Ամերիկացի սեփականատերերը գնել էին ակումբը՝ վճարելով 300 միլիոն ֆունտ սթերլինգ, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, «Լիվերպուլը» հիասթափեցրել է Fenway Sports Group-ին։ Նրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել են 187 միլիոն ֆունտ, սակայն թիմի արդյունքները չեն բարելավվել:
Այժմ կազմակերպությունը հույս ունի այս վաճառքից ստանալ 350 միլիոն ֆունտ գումար:
Որպես ամերիկացիների՝ ակումբը վաճառելու մտադրության ապացույց նշվում է նաև «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հնարավոր հեռանալը մերսիսայդյան ակումբից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում