Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքը զարմացած է քաղաքում տիրող աղքատությունից (տեսանյութ)
Հասարակություն
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրիում ապաստանած սիրիահայ ընտանիքների ապրելակերպին ծանոթանալու և օգնություն տրամադրելու նպատակով, նախորդ օրը այցելեցին Հովսեփյանների ընտանիքներին: Նրանք տակավին օրերս են Սիրիայից Գյումրի եկել:
Նրանց հետ զրույցի ընթացքում Աստղիկ Հովսեփյանը հայտնեց, որ իրենք դժվարությունների են հանդիպում հիմնականում աշխատանք գտնելու հարցում: Այս սիրիահայ ընտանիքի անդամները պարզապես զարմացած էին Գյումրում ամեն քայլափոխի աչքի զարնող աղքատության փաստից. «Նույնիսկ Սիրիայում, ուր պատերազմ է, նման աղքատություն չկա», մեզ հետ ունեցած զրույցում ասաց Աստղիկը:
Առավել մանրամասն' «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան