Վրաստանում ձերբակալվել է Քոբուլեթիի վարչակազմի ղեկավարը
Վրաստան
Վրաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական ոստիկանությունը ձերբակալել է զբոսաշրջային քաղաք Քոբուլեթիի վարչակազմի ղեկավարի Թենգիզ Զոիձեին: Ինչպես գրում է Грузия online-ը, նրան մեղադրում են կաշառակերության մեջ:
Միաժամանակ նախագահամետ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն իր կողմից արված հայտարարության մեջ նշել է, որ իրեն կուսակից Զոզիձեին ձերբակալել են իբր թե 2007-ին Քոբուլեթի քաղաքի տները ներկելու ժամանակ թույլ տված ֆինանսական խախտումների պատճառով:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը կարծում է, որ Զոզիձեի ձերբակալությունը նախկին իշխող կուսակցության նկատմամբ շարունակվող հետապնդումների արդյունք է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան