«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում 

402 սպա համալրեց ՀՀ զինված ուժերի շարքերը

Հայաստան

Այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ:

Խորհրդանշական է, որ 402 նորաթուխ սպաները պաշտպանության նախարարից և բարձրաստիճան սպաներից իրենց ավարտական վկայականները և լեյտենանտ կոչումները ստացան «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ, ինչը պարտավորեցնում է զինված ուժերի շարքերը համալրող սպաներին ծառայության ընթացքում բարձր պահել հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը:

Երիտասարդ սպաներին իր վերջին խորհուրդները տվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը նշելով, որ «Այն որ դուք բոլոր մանագիտություններից ընտրել եք հայրենիքի պաշտպանի պատվաբեր ու չափազանց դժվարին մասնագիտությունը, վկայում է, որ մեր հայրենիքը Ձեր անհրաժեշտությունն ունի»:

Այնուհետև Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտների, ինչպես նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազամբժշկական ֆակուլտետի շրջանավարտները ստացան սպայական վկայականներ: Շրջանավարտների հետագա զինվորական ծառայությունը օրհնեց ազգային բանակի հոգևոր սպասավոր Տեր Ենոք քահանա Եսայանը:

Հայկական բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Երրորդ հազարամյակում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար hայրենիքին անմնացորդ նվիրումից զատ, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նաև բանիմաց սպայակազմ»:

Պաշտպանության նախարարը ընդգծեց նաև, որ այսօր ժողովրդի համար մեծ տոն է՝ «մեր պապերի և հայրերի հիշատակը հավերժացնող խորհրդանշական վայրում՝ Հաղթանակի զբոսայգում, հայ սպաներն ավարտական արարողության են մասնակցում: Ասել է թե՝ նրանք նաև պարտավորվում են մեր մեծերի, մեր պապերի ու ծնողների առջև, որ շարունակելու են նրանց գործը: Նրանք հաստատակամ քայլերով պետք է լրացնեն այն մեծ զորավարների կազմը, որ մենք ունեցել ենք ոչ միայն հայկական բանակում, այլ նաև Խորհրդային և մի շարք արտասահմանյան բանակներում»,- ասաց նախարարը և հավելեց, որ օրը խորհրդանշական է նաև իր համար, քանի որ «30 տարի առաջ ես ևս լեյտենանտի կոչում եմ ստացել և ապրել նույն հուզմունքը»:

Սեյրան Օհանյանը նորաթուխ սպաներին մաղթեց նաև ռազմաուսումնական հաստատություններում ստացած գիտելիքների գործնական կիրառում: Նա նաև շեշտեց, որ սպաները իրենց նվիրումով և ծառայությամբ պետք է վերացնեն բանակում դեռևս առկա որոշ թերությունները: Եվ ամենակարևորն այն է, որ՝ «որքան երիտասարդ հասակում իրենք հաղթահարեն ծառայության դժվարությունները, այնքան ավելի արագ առաջ կգնան իրենց ծառայողական աստիճաններով»,- շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ յուրաքանչյուր լեյտենանտ պետք է ձգտի գեներալ դառնալ:

Լրագրողների հետ առանձնազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց, որ տեսնելով մեր երիտասարդ սպաներին՝ ինքը հուզմունքի պահեր է ապրում ու նաև հպարտություն, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր մի այնպիսի աստիճանի են հասել, որ արդեն իսկ մեր սեփական ռազմաուսումնական հաստատությունները բավական բարձրակարգ, բարձր գիտելիքներով, պատրաստվածությամբ, համապատասխան հմտություններով և ունակություններով օժտված երիտասարդ, նվիրված սպաներ են պատրաստում, որոնք պետք են ոչ միայն բանակին, այլ նաև մեր հասարակությանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ամենադիտված