Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP ՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկի Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար Դիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը 

Մանրամասներ. ինչու է ամուսինը odnoklassniki-ի պատճառով 10 անգամ դանակահարել կնոջը

Հասարակություն

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:

Արթուր Չաքմիշյանը հուլիսի 15-ին էր վերադարձել Մոսկվայից Գյումրի, դեռ չէր հասցրել ընտանիքի կարոտն առնել, երբ հուլիսի 16-ին ոստիկանությունը ձերբակալեց նրան. Արթուրը, ինչպես պատմում են հարեւաններն ու նրա մայրը, խանդի հողի վրա դանակով 10 անգամ հարվածներ է հասցրել կնոջը: Ի՞նչն է եղել խանդի առիթը, որ 5 եւ 1,5 տարեկան 2 երեխաների ծնողների միջեւ կոնֆլիկտը հասունացավ այն աստիճանի, որ տղամարդը կիլոմետրեր կտրեց՝ հասնելով Գյումրի ու հնարավոր էր նաեւ մահվան դուռ հասցներ կնոջը:

«Լուսի պես օջախս մարեց, լուսի պես: Չգիտեմ, չգիտեմ, էդ ինչ կատարվեց»,-ասում է Արթուրի մայրը՝ Անիչկա Չաքմիշյանը, որը եւս տուժել է հարսի ու որդու վիճաբանությունից. տիկին Անիչկայի ձեռքն էլ լուրջ վնասվել է դանակի հարվածներից: Զրույցի ընթացքում տիկին Անիչկան անընդհատ շեշտում էր՝ «Հարսս շատ լավ աղջիկ է, մի թթու, կծու խոսք ասած չկար, մարդուն էլ երբեք չի հակաճառել, տանից մենակ դուրս չէր գալիս, միշտ միասին էինք»: 28-ամյա Արփինե Չաքմիշյանը հիմա Գյումրու բժշկական կենտրոնում է, բժիշկներն ասում են այնքան արյուն էր կորցրել, որ ճնշումը 60/0 էր՝ հեմորագիկ շոկով տեղափոխվել է հիվանդանոց:

«Կյանքին վտանգ էր սպառնում, չեմ կարող ասել, թե ինչքան ուշացնելու դեպքում կկորցնեինք Արփինեին, բայց հիմա վիճակը բավարար է, կազդուրվում է, աշխույժ է, ման է գալիս 3-4 օրից դուրս կգրվի»,-ասում է բուժկենտրոնի վիրաբույժ Հրանտ Պալոյանը, որն ընդունել է տուժածին ու վիրահատել: Բժշկի ներկայացմամբ՝ Արփինեի մոտ վնասվածքներ կային մարմնի գրեթե բոլոր հատվածներում՝ կրծքավանդակում, կրծքերի հատվածում, պարանոցին, բայց առավել ուժեղ հարվածներ է ստացել որովայնին. հարվածը թափանցող էր, ներքին արնահոսություն է եղել:

Դանակի 10 հարված ստացած Արփինեն չցանկացավ զրուցել մեզ հետ. ասում է՝ «Ես բան չունեմ ասելու, ամեն ինչ լավ ա, չգիտեմ ինչի տենց եղավ»: Արփինեի հայրն էլ ու դուստրն էլ հիվանդասենյակում էին, հայրը զայրույթով արգելեց խոսել ու ինքն էլ հրաժարվեց որեւէ բան ասել: Իսկ 5-ամյա դուստրը մոր կողքին նստած, զարմացած հայացքով նայում էր՝ «Տեսնես ինչ է կատարվում»: Երեխաները ծնողների վեճը չեն տեսել. հիմա մորական տատի ու պապի հետ են ապրում. տիկին Անիչկան վստահեցնում է, որ դեպքից հետո էլ հարսի հետ լավ հարաբերություններ ունի, թեեւ, որդին մի քանի տարի կալանք կկրի, բայց հարսի հետ թշնամիներ չեն:

Արթուրն արդեն երկար տարիներ է արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա, 6 ամիսը մեկ վերադառնում է Գյումրի, բայց ընտանիքը պահելու համար անպայման նորից մեկնում Ռուսաստան: Այս անգամ Արթուրը հապշտապ է եկել Գյումրի: Թաղի բնակիչները պատմում են, որ շատ սիրով ընտանիք էր, երբեք չեն լսել, որ վիճաբանություն լինի, դեպքից հարեւաններն էլ զարմացած են. «Խելոք աղջիկ էր, տեսնում էինք գալիս էր էրեխեքի հետ զբոսնում էր, ավելորդ բան չենք նկատել: Բայց ասում են՝ օդնոկլասնիկի պատճառով ա մարդը խփել: Ասում են՝ պատահական բացահայտել ա, որ կնիկը էդ օդնոկլասնիկում գրանցված ա, մի քանի անգամ ասել ա՝ դուրս արի, էն էլ դուրս չի եկել, մարդն էլ եսիմ ինչեր ա կասկածել, հելել վռազ եկել ա ու էտ ա՝ խփել ա: Բայց դե կարող ա, մեկը խառնել ա էդ ընտանիքը»: Տղայի հարազատները մեզ հետ զրույցում եւս նշեցին՝ խանդի հողի վրա է դանակահարել, բայց հերքեցին, որ սոցիալական ցանցում Արփինեն գրանցված է եղել. «Չէ, չէ էդ աղջիկը մենակ սկայփով մարդու հետ էր խոսում, ուրիշ բան չկար, ինքը տենց բան չէր անի»:

«Սա Գյումրին է, էստեղ ավելի լավ է ասեն՝ տղես գնա նստի, քան թե ասեն՝ հարսը մի քիչ էն չէր: Թասիբի մեռած մարդիկ են գյումրեցիք, դրանով նաեւ տղու թասիբն ա պահում, որ ասում ա՝ հարսս օդնոկլասնիկում չկա»,-ասում են հարեւանները, հետո դառնությամբ ավելացնում՝ «Էդ խոպանը գիտե՞ս քանի ընտանիք ա քայքայել: Բա էդ ջահել տղեն ստեղ գործ չունենա՞ր, որ միշտ ընտանիքի հետ լիներ, կնիկն էլ միշտ իրա աչքի տակ, որ ստից ու իզուր տեղը անիմաստ կասկածներ էլ չունենար, խանդից էլ հանցագործ չդառնար»:

Շիրակի մարզի ՀՀ Ոստիկանության քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ դանակահարությունը խանդի պատճառով է եղել, Արթուր Չաքմիշյանի մայրն էլ միջամտել է ու ձեռքի վնասվածքներ ստացել: Բաժնի պետն էլ հավաստեց, որ սոցիալական ցանցն է եղել դեպքի պատճառը: Նախաքննությունը շարունակվում է, հիմա Արթուրը Արթիկի քրեակատարողական հիմնարկում է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խանդի հետեւանքով կնոջը դանակահարելու համար Արթուրին սպառնում է 3-7 տարի ազատազրկում, թեեւ, ինչպես պարոն Երիցյանն ասաց՝ չի բացառվում մեղադրանքը վերաորակավորվի եւ հոդվածը փոխվի:

Այն, որ մահից փրկված կինը չցանկացավ որեւէ բան ասել, ու այսպես ասած՝ «լեզուն ատամների հետեւն էր պահում», գյումրեցիներին հատուկ վարքագիծ է. ասում են հարեւանները. «Ստեղ սաղ ադաթ-սադաթով են, բա հարսը պիտի բերանը փակ լինի, խոնարհ լինի, պտի չխոսա, բա էն կնիկը, որ իրա մարդու դեմ բան ասի, մարդուն անպատվի, էլ դա ինչ կնիկ: Բայց էդ խոպանը, ախր էդի կործանում ա մեր ազգն ու ընտանիքները: Հիմա ասենք թե մեկի մարդը խոպան ա, հիմա դե աղջիկ ա, դուրս ա գալիս, մեկն էլ նայում ա, ասում ա՝ յա, լավ էլ կնիկ ա, ոնց որ տեր էլ չունի գլխին: Հազար ու մի բան կարա լինի, որ մարդը խոպան ա լինում»:

«Տունս քանդվեց, տեղս չեմ գտնում, ինչ անեմ՝ չգիտեմ»,-նյարդային ու արտասվելով ասում է տիկին Անիչկան, որը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցնում է, մոտ 5 րոպե էր, ինչ աչքը «կպցրել էր», մինչ այդ էլ ոչ մի տարօրինակ բան չէր նկատել որդու ու հարսի հարաբերություններում, վեճի ձայներ ու աղմուկ էլ չի լսել. «Մեկ էլ էն տենամ…»,-լռում է տիկին Անիչկան, «Չգիտեմ, ես բան չգիտեմ, էրեխեքս…Տղես էնքան լավ էր պահում իրա ընտանիքը, սաղ կերազեին տենց ընտանիք ունենային: Սիրով զույգեր էին, ամուսնանալուց առաջ էլ քանի տարի իրար սիրել են, հետո՝ ամուսնացել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը
Ամենադիտված