«Սոնան ապականում է Մաշա Մնջոյանի տաղանդը» (տեսանյութ)
Այլ
Արմեն Առաքելականը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ կիսվել մտահոգություններովս՝ կապված Մաշա Մնջոյանի մասնագիտական ապագայի վերաբերյալ: Բանն այն է, որ ամեն անգամ լսելով այս չքնաղ ու տաղանդավոր աղջնակի հերթական կատարումը՝ ես ավելի ու ավելի ուժեղ եմ զգում, որ Մաշայի պրոդյուսեր Սոնան ապականում է Մաշայի տաղանդը:
Ուշադրություն դարձրեք, որ ամեն իր ելույթում Մաշան փորձում է իր չքնաղ ձայնային տվյալները ցուցադրելուց զատ Սոնային հատուկ ձայնային ինչ-որ տհաճ ելևէջներ անել, որոնք, կներեք, բայց որձկալու ձայներ են հիշեցնում: Սա ակնհայտ է և ակնհայտ է նաև այն, որ երբ Մաշային առաջին անգամ տեսանք «Հայաստանի ձայն» նախագծի իր առաջին ելույթում, նա այդպիսի բաներ չէր անում:
Սա նաև հասկանալի է և հեշտ բացատրելի. Մաշան դեռ փոքր է, շատ բաներ չի հասկանում, փորձ չունի, և Սոնան անկասկած մեծ ազդեցություն ունի ինչպես նրա մասնագիտական զարգացման հարցում, այնպես էլ առօրյայում, բայց պետք է նաև հասկանալ, որ Սոնան (ի սեր Աստծու, անձամբ նրա դեմ ոչինչ չունեմ, նրա անձնական որակներին էլ ծանոթ չեմ) որպես երգչուհի տոտալ միջակություն է իրենից ներկայացնում և իր աղքատիկ վոկալային տվյալները քողարկում էր ջազային ոճին հատուկ նման ձայներ արձակելով, այն էլ ոչ այնքան հաջող, իսկ Մաշան այդ խնդիրը չունի, ընդհակառակը, ունենալով շատ հարուստ ու շատ մաքուր ձայն' նա միայն խնդիրներ է ստեղծում իր համար՝ Սոնային նմանակելով:
Իրոք ափսոսում եմ, որ նման ալմաստը ընկել է Սոնայի պես ցածրակարգ մասնագետի ձեռքը, և հույս ունեմ, իսկ ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ դեռ ուշ չէ, որպեսզի այդ ալմաստի մշակմամբ զբաղվի ավելի հմուտ «ադամանդագործ», և այդ ժամանակ ալմաստը կվերածվի թանկարեք ադամանդի, այլ ոչ թե ռեստորանային մակարդակի փայլփլուն ապակու, ինչին տանում է Սոնայի հետ համագործակցությունն ու Սոնա - 2 դառնալու գիտակցված կամ անգիտակից ձգտումը...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան