Ինչ գույն ունի մահը. գիտնականներ
Այլ
1in.am-ի փոխանցմամբ՝ Բրիտանացի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել, թե ինչ լույս է արձակվում մեռնող օրգանիզմից: Ճառագայթումը հայտնաբերվել և ուսումնասիրվել է որդի օրինակի վրա՝ հաղորդում է Daily Mail-ը:
Գիտնականները մանրադիտակի միջոցով տեսել են, թե ինչպես է մեռնող անողնաշար կենդանու մարմինը կապույտ լույս արձակում: Յուրօրինակ լույսը ալիքի նման տարածվել է կենդանու ամբողջ մարմնով: Մասնագետները եզրակացրել են, որ այդ ճառագայթումը ոչ այլ ինչ է, քան հյուսվածքների նեկրոզի (մահանալու) արդյունք:
Օրգանիզմի բջիջների մահանալու դեպքում տեղի է ունենում քիմիական շղթայական ռեակցիա:
Լոնդոնի համալսարանի քոլեջին կից ծերացման ինստիտուտի պրոֆեսոր Դևիդ Ջեյմսը, ով նաև ղեկավարում է հետազոտությունը, հայտարարել է, որ այս բացահայտումը, հնարավոր է, թույլ կտա երկարաձգել մարդու կյանքը:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան