«Ինգա» ռեստորանային համալիրի մոտ վրաերթի ենթարկվածը տեղափոխվեց հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հուլիսի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 32 OU 997 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում «Ինգա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի Շինարարների փողոցի բնակիչ 24-ամյա Լիլիթ Առաքելյանին:
Ինչպես հայտնում shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան