Վթար Նար-Դոս–Վարդանանց փողոցների խաչմերուկում. կա տուժած
Արտակարգ Պատահար
Հուլիսի 28-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս – Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները:
Տեղում պարզվել է, որ «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է Նար-Դոսի փողոցում գտնվող խանութի պատին և հարակից էլ. սյանը, ինչի հետևանքով ուղևորը՝ Ա. Վ.-ն, (ծնվ. 1984թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց»:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան