Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ չունի
Հայաստան
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի վարչությունը Կենտրոնի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի պաշտոնանկության առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Լրագիր» կայքէջը անդրադառնալով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանի պաշտոնանկությանը` կարծիք է հայտնել, թե դա կապված է ուղևորատար տրանսպորտի գների բարձրացման դեմ բողոքող մի շարք ակտիվիստների օրեր առաջ Կենտրոնական բաժին տանելու հետ:
Հայտնում ենք, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին պաշտոնից ազատելը համակարգում մշտապես իրականացվող կադրային փոփոխությունների շրջանակում է և որևէ առնչություն չունի ո´չ բողոքի ակցիաների, ո´չ էլ ակտիվիստներին բաժին տանելու հետ:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողություններին, վերստին հայտարարում ենք, որ դրանք օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում և իրավաչափ են եղել:
Լրատվամիջոցներին դարձյալ կոչ ենք անում` տեղեկատվություն հրապարակելուց առաջ հավաստիությունն անպայման ճշտել ոստիկանության հետ`ընթերցողին թյուրիմացության մեջ գցելուց խուսափելու համար»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից