ՃՏՊ Գագարին գյուղի մոտ. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Հուլիսի 28-ին` ժամը 17.24-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 33 OP 503 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Ն-ը և ուղևոր՝ 1989 թ. ծնված Մ. Պ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասնածքներով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան