ՀՀ ոստիկանությունն ու ՌԴ ՆԳՆ-ն կհամագործակցեն
Արտաքին Քաղաքական
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-30-ը Սոչիում տեղի է ունենալու ՀՀ ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կոլեգիայի համատեղ նիստը:
Հայաստանից մասնակցելու է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Ռուսաստանից՝ ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Տեղեկությունը հաստատեց Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը:
Նիտի ընթացքում կքննարկվեն երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունքներն ու հետագա ծրագրերը:
Ռուսաստանի և Հայաստանի իրավապահ մարմինները կքննարկեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեմ հանցագործության կանխման միասնական պայքարի ուղիներ փնտրելու գործընթացը: Հայտնի է, որ Ռուսաստանը կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մեծ փորձ ունի:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)