Եվրոպան ստեղծում է սեփական Լաս Վեգասը. Իսպանիայում վեր կխոյանա Եվրավեգասը
Աշխարհ
Իսպանիայում պաշտոնապես գրանցվել է զվարճանքի կենտրոն կազինո-քաղաք կառուցելու նախագիծը: Քաղաքը կրելու է Եվրավեգաս անունը: Նախատեսվում է Եվրավեգասում կառուցել 12 հյուրանոցային համալիր, 6 խաղատուն, գոլֆի 3 դաշտ: Քաղաքը վեր կխոյանա Մադրիդի արվարձաններից մեկում՝ Ալկորոնեում: Սա Եվրոպայում երբևէ իրականացված ամենախոշոր նախագիծն է. գրում է РБК-ն:
Եվրավեգասի շինարարական աշխատանքները ստանձնելու է ամերիկյան Las Vegas Sands ընկերությունը: Քաղաքի կառուցման համար ներդրվել է 17 մլրդ եվրո: Ակնկալվում է, որ քաղաքի կառուցումը կմեծացնի Իսպանիա զբոսաշրջիկների հոսքը:
Քաղաքը կզբաղեցնի 750 հա տարածք: Բացի խաղատներից, գոլֆի դաշտից և հյուրանոցներից՝ այստեղ կլինեն նաև առևտրի կենտրոններ, մարզասրահներ, ռեստորաններ, կինոթատրոններ: Մադրիդի իշխանությունները վստահ են, որ Եվրավեգասի կառուցումը հզոր խթան կհանդիսանա երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար: Նախագիծը կստեղծի 100 հազար աշխատատեղ:
Իսպանական իշխանությունների համար կարևոր է նաև, որ 12 նոր հյուրանոցները կօգնեն տեղավորվել 2022թ. Օլիմպիական խաղերի հյուրերին, եթե Մադրիդը ընտրվի խաղերի մայրաքաղաք:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան