ԲՀԿ-ն դեռ կորոշի
Քաղաքական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս որոշում չի կայացրել՝ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կունենա թեկնածու, թե՝ ոչ.
«Նման հարց դեռևս չի քննարկվել: Դեռ երկար ժամանակ կա։ Եթե որոշենք որևէ թեկնածու առաջադրել, անպայման կտեղեկացնենք»,-Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել են հրազենային վնասվածքներ։
Միջադեպից հետո Սուրեն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնում էր մարզպետի իր լիազորությունները դադարեցնելու մասին: Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետ նշանակվեց ԱԺ պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը։
Վերջինս 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան