Հասմիկ, Նարեկը, Ռուզաննան և այլք՝ «Popcorn» փարթիին (ֆոտո)
Այլ
bravo.am-ի փոխանցամամբ` Աշխարհի տարբեր երկրներում ընդունված «Popcorn party» ձեւաչափն օրերս անցկացվել է նաեւ Երեւանում: Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը եւ Ռուզաննա Անդրեասյանը երգել են «popcorn» անձրեւի տակ, իսկ բացօթյա պարահրապարակում հավաքվածները եգիպտացորենի բոված հատիկները շաղ են տվել ու պարել նաեւ Dj Beatman-ի հնչեցրած ակտիվ ռիթմերի ներքո:):

Հասմիկ Կարապետյանը BRAVO.am-ին պատմել է, որ ադի-բուդի սիրում է ուտել հիմնականում կինոդիտումների ընթացքում. «Այդ սովորությունը ձեռք եմ բերել Միացյալ Նահանգներում, բայց ավելի շատ սիրում եմ եփած եգիպտացորենը»,-ասել է երգչուհին ու նաեւ տեղեկացրել, որ օգոստոսին պատրաստվում է հանգստի մեկնել. «Շանթ»-ի առավոտյան եթերից հեռուստադիտողին չեմ ողջունի մեկ ամիս: Գուցե արձակուրդս արտերկրում անցկացնեմ»:

Հասմիկ Կարապետյանը եւ Beatman-ը
Նարեկ Բավեյանը մեզ հետ զրույցում հիշել է մանկության տարիներին իր մայրիկի պատրաստած համեղ ադի-բուդին. «Երբ թավայի մեջ ճտճտոցներ էինք լսում, անհամբեր սպասում էինք՝ երբ ենք ուտելու:): Փոքր ժամանակ ադի-բուդի էր, մեծացանք, դարձավ «popcorn»:)»։

Նարեկ Բավեյանը երգել է «Popcorn» փարթիին
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան