Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP ՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկի Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար Դիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը 

Ականատես. «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա»

Հասարակություն

Այսօր «Փաստինֆո»-ին է դիմել Վրթանես Հակոբյանի հարազատներից մեկը, ով ներկա է եղել 27.07.2013թ. վերջինիս բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններին՝ որոշ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Փաստինֆո»-ին դիմած քաղաքացին վրդովված էր առանձին լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվության կապակցությամբ, թե իբր, երբ ոստիկանության աշխատակիցները ցանկացել են խուզարկություն կատարել Վրթանես Հակոբյանի բնակարանում և գրասենյակում, նա ավտոմեքենայով փախուստի է դիմել` այդ ընթացքում կրակոցներ արձակելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ավտոմեքենան վարելով նրանց վրա:

Մեր զրուցակիցը, ում անունը չենք հրապարակում նրա իսկ ցանկությամբ, պնդեց, որ Վ.Հակոբյանը ոչ մեկի վրա չի կրակել և ընդհանրապես զենք չի օգտագործել։ Ըստ նրա, Վրթանես Հակոբյանը ոչ թե խուզարկության ժամանակ իր բնակարանից է դիմել փախուստի, այլ դեպքը տեղի է ունեցել փողոցում' նրա բնակարանից բավականին հեռու: Ականատեսը պատմեց, որ մի քանի ավտոմեքենա ընթացքի ժամանակ կտրուկ արգելափակել են Վրթանես Հակոբյանի ավտոմեքենայի ճանապարհը։ «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա իրա անվտանգության համար ու չփորձի դուրս գալ շրջափակումից: Դաժե ներկաներն էին վախեցած ու մենակ Վարդանի գնալուց հետո են իմացել, որ շրջափակողները ոստիկաններ են: Սուտ են գրում, թե Վարդանը փախնելու ժամանակ կրակելա ոստիկանների ուղղությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է խուզարկությամբ առգրավված թվով 10 հատ փամփուշտներին, որի մասին, ի դեպ, «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր իր նախորդ հրապարակումներից մեկում՝ հիմնվելով իր աղբյուրների վրա, ապա Վ.Հակոբյանի հարազատը մանրամասնեց, որ դրանք հայտնաբերվել են մեկ այլ անձի կողմից վարձակալած տարածքում։ Նրա ներկայացմամբ, ճիշտ է, տվյալ տարածքը, որտեղ կատարվել է խուզարկությունը, սեփականության իրավունքով պատկանում է Վ.Հակոբյանին, սակայն վարձակալվում է մեկ այլ քաղաքացու կողմից, որտեղ նշված քաղաքացին հիմնել է Վիվարո բուքմեյքերական գրասենյակ և փամփուշտներն էլ հայտնաբերվել են այդ քաղաքացու աշխատասենյակից: Մեր զրուցակիցը պնդեց, որ նշված քաղաքացին հենց խուզարկության պահին խոստովանել է, որ այդ փամփուշտներն իրեն են պատկանում, որոնց գոյության մասին մոռացած է եղել: Ինչ վերաբերում է գումարին, ապա, նրա ներկայացմամբ, ոստիկանության աշխատակիցների կողմից բացարձակապես չի առգրավվել:

Վրթանես Հակոբյանի հարազատն վրդովված է, որ այս ամենը փորձ է արվում կապել Վարդանի եղբոր` Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ, ով մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Ի դեպ, նշենք, որ Ստեփան Հակոբյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Երեմ Սարգսյանը, որից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ կատարվածի կապակցությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ փաստաբանը հրաժարվեց մանրամասներ հայտնել կատարվածի մասին, սակայն նշեց, որ երկու դեպքերն իրար հետ կապակցված չեն։

Փաստաբանը միայն հաստատեց, որ Վրթանես Հակոբյանի բնակարանից և գրասենյակից խուզարկությամբ իրոք որևէ արգելված իր, այդ թվում' թմրանյութեր, ապօրինի կերպով պահվող զենք կամ զինամթերք չի հայտնաբերվել: Ըստ փաստաբանի խուզարկությամբ գումար նույնպես չի առգրավվել, քանի որ խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեին առգրավել միայն գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնց պահելն արգելվում է օրենքով: (Ի դեպ, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով նշված տարածքում հայտնաբերված միլիոնների հասնող գումարը պաշտոնապես չի արձանագրվել, հետեւաբար նաեւ չի առգրավվել. խուզարկության նպատակը թմրամիջոցների առկայության մասին օպերատիվ տեղեկությունների ստուգումն էր)։

Փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես հաստատեց, որ Վրթանես Հակոբյանը խուզարկության ժամանակ իր բնակարանից չի դիմել փախուստի, այլ` միջադեպը տեղի է ունեցել նրա բնակարանից բավականին հեռավորության վրա գտնվող խաչմերուկում, ինչի մասին, ըստ փաստաբանի, վկայում են նաև լրատվական միջոցներով հրապարակված' դեպքի վայրի լուսանկարները:

Փաստաբանը նշեց, որ ինքն ուշադիր հետևում է իր պաշտպանյալ Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ լրատվական միջոցների հրապարակումներին` նշելով, որ մի շարք լրատվական միջոցների կողմից որոշ իրադարձություններ լուսաբանվում են ոչ օբյեկտիվ, դրանք որոշ շահագրգիռ անձանց պատվերով իրենց ձեռնտու տարբերակով են լուսաբանվում: Որպես ասվածի ապացույց փաստաբանը նշեց. «Որոշ լրատվական միջոցների կողմից դեռևս մի քանի ամիս առաջ Անդրանիկ Զատիկյանի մահը փորձ էր արվել ներկայացնել որպես սպանություն, որի կատարող էլ ներկայացվում էր հենց Վրթանես Հակոբյանը, սակայն երբ ի վերջո պաշտոնապես հաստատվեց, որ Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել այսպես ասած թմրանյութային թունավորումից, հիմա էլ փորձ է արվում ներկայացնել, թե իբր հենց Վրթանես Հակոբյանն է Անդրանիկ Զատիկյանին վաճառել այդ թմրանյութը»:

Մանրամասները՝ այստեղ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը
Ամենադիտված