Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն Կանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինի Ես ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ Ղազարյան Ինչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն Ալեքսանյան Ցուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ Մանուկյանի Օգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը Չենք մտնի դրոշամարտի մեջ. Քրիստինե Վարդանյանը՝ Արցախի դրոշի շուրջ իրավիճակի մասին 

«Հակաքրիստոսի չիպը»

Այլ

ԶԼՄ-ները յուրահատուկ ընդունակություն ունեն՝ թաքցնելու այն տեղեկությունը, որը ինչ-ինչ պատճառներով ցանկալի չէ, որ հասարակությունն իմանա: Իսկ եթե նա իմանար 2013թ. մարտի 23-ին ԱՄՆ-ում տեղի ունեցածի մասին, ապա ոչ թե փոթորիկ, այլ հզոր ցունամի կառաջանար: Բանն այն է, որ հենց այդ օրվանից ԱՄՆ այն քաղաքացիները, ովքեր ունեն բժշկական ապահովագրություն, պետք է իրենց մարմնում տեղադրեին կենսաչիպ, որի միջոցով նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին ողջ տեղեկությունը պետք է հաղորդվեր միասնական տեղեկատվական կենտրոն: Իսկ այս ամսաթվից հետո ծնվածներին չիպեր տեղադրելը պարտադիր բնույթ է կրում: Եվ այս սենսացիոն նորության մասին՝ ոչ մի խոսք, չնայած որ Կոնգրեսի կողմից հավանություն ստացած և Բ.Օբամայի կողմից 2010թ. ստորագրված այս օրենքը մի քանի տարի մշակվում էր:

Գիտական լեզվով ասած՝ ԱՄՆ նախագահը պարտադրել է իր բոլոր քաղաքացիներին ռադիոհաճախականային իդենտիֆիկացման չիպ ստանալ համապատասխան համարով, որը մտցվում է մարդու դաստակի կամ էլ աջ ուսի կաշվի տակ:

Այսինքն՝ բոլորը պետք է էլեկտրոնային համարակալում անցնեն: ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար այժմ արդեն պարտադիր այս գործողության շարժառիթը հորինված է՝ արագ բժշկական օգնություն երկրի ցանկացած կետում:

Նշենք, որ դեռ 1995թ. կենսաբժշկական չիպերի հետազոտման ոլորտի մի առաջատար մասնագետ մեծ մտահոգությամբ պատմել է լրագրողներին, որ իրեն լուրջ անհանգստացնում են նման չիպերի մշակման իրական նպատակները: Նրան կասկածի տեղիք է տվել այդ ծրագրի հսկայական ֆինանսավորումը՝ 500 մլն դոլար, մինչդեռ այլ բժշկական ծրագրերին շատ սուղ հատկացումներ էին արվում: Նա ավելի է անհանգստանում, երբ հատուկ ծառայություններից իմանում է, որ չիպերի միջոցով մարդկանց իդենտիֆիկացիայի հարցը քննարկվում է նույնիսկ Բիլդերբորգյան ակումբի նիստերի ժամանակ: Նրա անդամներին անհանգստացնում է հասարակության ժամանակակից իրավիճակը, որի նկատմամբ վերահսկողությունը գնալով ավելի է բարդանում և շուտով արդեն անհնարին կլինի: Ի դեպ, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ժամանակին հրաժարվել է այդ օրինագիծը ստորագրել՝ անվանելով այն «Հակաքրիստոսի կնիք»:

Մարդկանց օրգանիզմում չիպեր տեղադրելու գործընթացը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում մեծ քայլերով առաջ է ընթանում: Իսկ առաջին անգամ կենդանի օրգանիզմի մեջ այն տեղադրվել է դեռ 1987թ.: Չիպեր են ներարկել կովերի մեջ՝ մաշկի վրա խարանման փոխարեն: Դրանից հետո այդպիսի կենդանիների թիվն Ամերիկայում հասել է արդեն 6 միլիոնի:

Այժմ մարդկանց հերթն է: Սկզբում այդպիսի չիպերի մշակմամբ և տեղադրմամբ զբաղվող ընկերության ղեկավարության մտադրությունը դրանց միջոցով մարդու մասին բժշկական տեղեկություն հավաքելու և պահպանելու համար էր, սակայն շուտով ընկերությունը դադարեց թաքցնել, որ այդ չիպերը կարող են օգտագործվել նաև որպես մարդու պաշտոնական փաստաթղթերի, այդ թվում նաև վճարման քարտերի այլընտրանք: Առաջին չիպերը, հասարակության բացասական վերաբերմունքի պատճառով, ապարանջանի տեսք ունեին, սակայն սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո հասարակությունը փոխեց իր վերաբերմունքը: Սկսվեց ԱՄՆ բնակչության համատարած չիպավորումը, ինչի սկիզբ կարելի է համարել 2002թ., երբ ամուսնական զույգի մաշկի տակ տեղադրեցին չիպեր՝ իրենց հեռախոսահամարներով և բժշկական քարտերով:

Իսկ սրա նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունի իր պահպանողական հայացքներով հայտնի Եվրոպան: 2005թ. մարտին Եվրամիության Գիտության մեջ և նոր տեխնոլոգիաներում էթիկայի հարցերով եվրոպական խումբը մի փաստաթուղթ է ընդունել՝ Եզրակացություն թիվ 20, որի 5-րդ բաժնում ասվում է. «Ժամանակակից հասարակությունը դեմ առ դեմ կանգնել է այն փոփոխությունների առաջ, որոնց անհրաժեշտ է ենթարկել մարդկային էությունը: Ահա առաջընթացի հերթական փուլը. տեսախցիկների և կենսամետրիայի օգնությամբ հետևելու արդյունքում, ինչպես նաև մարդու մարմնում տեղադրված տարբեր տեսակի էլեկտրոնային սարքերի, մաշկի տակի չիպերի և սմարթ-նշանների միջոցով մարդկային անձերը փոխվում են այն աստիճանի, որ նրանք վերածվում են ավելի ու ավելի ցանցային անձնավորությունների: Նրանք մշտապես պետք է հնարավորություն ունենան ժամանակ առ ժամանակ ստանալ և փոխանցել տեղաշարժվել թույլատրող ազդանշաններ, հետևելու և գնահատման ենթակա սովորությունները և շփումները...»։

Այնպես որ, Եվրոպայում էլ են սկսել մարդկանց չիպավորել, սակայն այստեղ դեռ այդ մասշտաբները չեն: Հիմնականում կենսաչիպեր են ներդնում այն մարդկանց, ում հարկավոր է մշտական ուշադրություն հիվանդանոցներում և բանտերում: Սակայն հետաքրքիրն այն է, որ մարդու իրավունքների պաշտպաններից ոչ մի ձայն չի լսվում: Չէ՞ որ այստեղ մարդու ազատությունն է ոտնահարվում:

Դեռ կարելի է հասկանալ, երբ չիպը ներդրվում է մարդու համաձայնությամբ և հենց նրա օգուտի համար, սակայն չէ՞ որ ոչ ոք չի կարող բացառել, որ այս մետաղի կտորը կարող է լրացուցիչ ֆունկցիաներ ունենալ, որոնք կարող են ղեկավարել մարդու վարքը, շահագրգիռ անձանց հաղորդել նրա գտնվելու վայրի, առողջական կամ ֆինանսական վիճակի մասին: Իսկ որ այսպիսի մտքեր կարող են ունենալ համընդհանուր չիպավորման գաղափարախոսները, խոսում է ամենուր տեսախցիկների, սկաներների տեղադրումը, որոնց օգնությամբ հեշտությամբ կարելի է գտնել ցանկացած մարդու, իսկ արբանյակից էլ հետևել նրա տեղաշարժը:

Միամիտ կլինի կարծել, թե ԱՄՆ-ն միայն իր բնակչության գլխին է փորձեր անում: Պարզվում է, որ արդեն 10 տարի չիպեր արտադրող ընկերությունը դրանցից մատակարարում է Բրազիլիա և Մեքսիկա:

Այս սարքը ցորենի հատիկի չափ է, այն ուր ասես կարելի է տեղադրել՝ արդյունաբերական ապրանքներից մինչև մարդու մարմին: Չիպի մեջ դրվում է սովորական GPS, որի շնորհիվ բարձր ճշտությամբ կարելի է որոշել չիպի տիրոջ կոորդինատները: Սարքի տեխնիկական բնութագրում գրված է, որ այն կարելի է ներդնել մարդու աջ ձեռքի կամ գլխի մեջ, սակայն ավելի հաճախ այն տեղադրվում է ուսի մեջ: Բրազիլիայի և Մեքսիկայի բնակչության հարուստ խավի մոտ մեծ համբավ է վայելում VeriKid ծրագիրը: Դրա շրջանակներում երեխաներին սրսկիչի օգնությամբ չիպ է ներդրվում, որը մշտապես 125 կիլոհերց հաճախականությամբ ռադիոազդանշան է ճառագայթում և թույլ տալիս տեսնել երեխայի գտնվելու վայրը: Իհարկե, նման ծրագիրը շատ օգտակար է կորած կամ առևանգված երեխաներին գտնելու հարցում, սակայն բնակչության նկատմամբ իշխանության համընդհանուր հսկողության վտանգն էլ է մեծ:

VeriChip արտադրողները համոզված են, որ հետագայում իրենց չիպը կփոխարինի դրամին, անձնագրին, դրա օգնությամբ մարդիկ կարող են տարբեր տեղեր վճարումներ կատարել: Մասնագետները պնդում են, որ նման սարքերի օգնությամբ կարելի է փոխել մարդու վարքը, վերահսկել նրա զգացմունքները, օրինակ՝ ավելացնել կամ պակասեցնել ադրենալինը, իսկ եթե հարկավոր լինի, նրան ուղղակի «վարդակից անջատել»:

Այսօր արդեն մեր կյանքում շատ են հաշվառման էլեկտրոնային համակարգերը աշխատավարձային և սոցիալական քարտերի տեսքով: Հեռու չէ այն օրը, երբ մարդու ուղեղում կարող է ներդրվել մի սարք, որի օգնությամբ հնարավոր կլինի, օրինակ, մտովի մտնել Համացանց: MMEA միկրոէլեկտրոդների նման մշակումներն արդեն մեծ թափով գնում են Արևմուտքի մի շարք զարգացած երկրներում: Այս կապակցությամբ հեռու չէ այն օրը, երբ կարող է իրականանալ երեկվա ֆանտաստ-գրողների այն սցենարը, որ կստեղծվի մեկ միասնական համակարգչային ինտելեկտ, որին միացված կլինի Երկրի բնակչության մեծ մասի գիտակցությունը:

Իսկ ո՞վ կկառավարի այդ նոր աշխարհը, ո՞վ կլինի մարդկության ցանցային ադմինիստրատորը...

Աղբյուր՝ armedia.am

Պատրաստեց Նաիրա Մկրտչյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ ՂազարյանԻնչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն ԱլեքսանյանՑուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ ՄանուկյանիԴուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համարՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըՉենք մտնի դրոշամարտի մեջ. Քրիստինե Վարդանյանը՝ Արցախի դրոշի շուրջ իրավիճակի մասին Իսպանիան համերաշխություն է պահանջում ԵՄ անդամներից Սեուտայի ​​ճգնաժամի հարցումՀաքերները Coldcard դրամապանակներից գողացել են 86 միլիոն դոլարի արժողությամբ Bitcoin 30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներինԻտալիան առաջարկում է ստեղծել կենտրոններ անօրինական միգրանտների վերադարձի համարՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿԵթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբանՄարոկկոյից միգրանտների հոսքից հետո Սեուտայում ժամանակավոր դիահերձարան է ստեղծվելՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե ՎարդանյանԱրիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People Մարիա Կարապետյանն իր պատասխանը կստանա. կատարել է մանիպուլյատիվ շահարկում. Գառնիկ ԴավթյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներումԻրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինՄելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՄոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին El Pais. Իսպանիան կարծում է, որ Մարոկկոն չի կարողացել կանխել միգրանտների մուտքը Սեուտա Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. ՂահրամանյանՍեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԻսպանացի զինվորները խմելու ջուր են բաժանում Սեուտայում գտնվող միգրանտներինԳազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարիՍուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներինՓաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման ԵղոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն ՄխիթարյանԿիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվելՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել «Իսկ դու թուրք տեսե՞լ ես». այսպես է քաղաքական հավակնություն ունեցող խումբը դառնում ապաքաղաքական
Ամենադիտված