«Ամենից ամենա» Լիաննան ծննդյան օրը «առյուծ փարթի» կանի (ֆոտո)
Այլ
ArmStar.am-ի փոխանցմամբ՝ հաղորդավարուհի Լիաննա Տեր-Մինասյանն այսօր տոնում է իր ծնունդը: Հաղորդավարուհին նշեց, որ այսօր առավոտյան ժամը 8-30 արթնացել է ԱՄՆ-ից ստացած sms հաղորդագրության ձայնից: «Առավոտյան հաղորդագրություն ստացա ԱՄՆ-ում իմ լավ ընկերներից մեկից: Այնուհետև արթնացա և հյուրասենյակում ինձ սպասում էր վարդերի մեծ ծաղկեփունջ և նվեր… Դա հայրիկիս անակնկալն էր»,- ասաց Լիաննան:

ArmStar.am-ի հետ զրույցում նա պատմեց նաև, որ առավոտվանից ստանում է անթիվ, անհամար հեռախոսազանգեր, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ. «Հեռախոսազանգեր եմ ստացել ԱՄՆ-ից' հորեղբայրս իր ընտանիքով, քույրիկներս, զարմուհիներս, այստեղի հարազատներս: Եվս մի քանի զանգ ու sms ստացել եմ ընկերներից ու ընկերուհիներից »,- պատմեց Լիաննան:

Օրվա պլանների մասին Լիաննան կիսվեց մեզ հետ. «Քանի որ աշխատանքն ինձանից անպակաս է, մի քանի աշխատանքնային հարցեր պետք է լուծեմ, որից հետո երեկոյան ընտանիքիս, բարեկամներիս հետ ծնունդս կտոնենք Հայաստանի հանգստյան վայրերից մեկի ռեստորանում: Դա վաղուց հայրիկիս կողմից ստեղծված ավանդույթ է»,- ժպիտով պատասխանեց Լիաննան: Ի դեպ, զրույցի ընթացքում էլ Լիաննան ստանում էր շնորհավորական հաղորդագրություններ:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան