Մկոն չար աֆերիստ է, Հովոն՝ խելացի շախմատիստ (ֆոտո)
Այլ
Այս օրերին նկարահանվում է նոր կատակերգություն ինչպես հայ, այպես էլ ղազախ դերասանների մասնակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, ով հայտնի է իր «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած-մոլորածը Հայաստանում», «Տոմս դեպի Վեգաս» ֆիլմերով:

Ռեժիսորի նոր գործի աշխատանքային անվանումն է «Քայն ձիով», որի նկարահանումներից մեկի ընթացքին էլ հետևեց ArmStar.am-ը:


«Ֆիլմի գլխավոր հերոսը Ղազախստանում մասնակցում է շախմատի առաջնության և հաղթում է: Իսկ արդեն Հայաստան վերադառնալու ճանապարհին հանդիպում է մի աղջկա, ով պարզվում է` գնում է Ղարաբաղ ընկերուհու մոտ հանգստանալու: Մեր հերոսն էլ առաջարկում է ուղեկցել աղջկան»,- մանրամասնեց Գոռը: Հենց այդ ճանապարհին էլ սկսվում են արկածները, որոնց մասին նա որոշեց լռել:

Ռեժիսորի կարծիքով այս ֆիլմում բոլոր դերասանները համապատասխանում են ընտրված կերպարներին, որը ֆիլմի հաջողության կարևոր նախապայմանն է: Ինչպես խոստովանում է ռեժիսորը նկարահանումների ընթացքում հաճախ է ծիծաղում.

«Լինում են տեսարաններ, երբ իսկապես ծիծաղում եմ դերասանների խաղի վրա, քանի որ շատ անսպասելի է լինում ինձ համար»: Նրա ծիծաղը պատճառ չի դառնում նկարահանումները դադարեցնելու , նա այն ռեժիսորներից է, ով նկարահանումների ընթացքում հաճախ Stop չի գոռում.«Ես միշտ թողում եմ դուբլը մինչև վերջ գնա, քանի որ դա համարում եմ փորձ և դերասանների և օպերատորների համար», - ավելացրեց ռեժիսորը:

Հովհաննես Ազոյանը գլխավոր դերերից մեկում է, բայց այս անգամ ոչ թե կրկեսի բժիշկ է կամ ծաղկի առաքիչ, այլ շախմատիստ. << Ես շախմատիստ եմ, հետևաբար ավելի խելացի եմ (ծիծաղում է):

Այս անգամ դերասանը սիրահարվում է ղազախ աղջկա, ում մասին Հովհաննեսը նշեց. «Ֆանտաստիկ սիրուն աղջիկ է, նրա հետ խաղալը իսկական հաճույք է, նա շատ պրոֆեսիոնալ դերասանուհի է և մեր խաղը շատ հեշտ է ստացվում»:

Հովոյի կարծիքով հումորն այն է, ինչն իր մոտ շատ լավ է ստացվում, որ կարողանում է մարդկանց ծիծաղացնել և կարծում է՝ ամենալուրջ դերերը հումորային դերերն են:

Ֆիլմի գլխավոր դերերից մեկն էլ ստանձնել է Մկրտիչ Արզումանյանը. «Ես հմուտ աֆերիստ եմ, ով տարբեր հարցեր է լուծում, և մի անգամ էլ նրան դիմում են գողոնը վերադարձնելու հարցով ու ես սկսում եմ հետևել Հովհաննեսին»:
Շարունակությունը` այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան