Սերժ Սարգսյանը մտադիր է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է օգոստոսի 15-17-ն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ մինչ այդ Պուտինը, ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 12-15-ը գտնվելու է Ադրբեջանում։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Ս. Սարգսյանին չի հաջողվում կազմակերպել ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի «վաղուց սպասված» այցը Հայաստան, և ամեն անգամ հարց ունենալիս Ս. Սարգսյանն ինքն է մեկնում ՌԴ։ Փոխարենը Պուտինը այցելելու է Բաքու։
Մեր աղբյուրները միաժամանակ չեն բացառում, որ Ս. Սարգսյանը փորձի Պուտինի հետ հանդիպել մինչ այդ Իրանում, ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանն օգոստոսի 4-ին մասնակցելու է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը։ «Ժողովուրդ»–ն այս առնչությամբ այդպես էլ չկարողացավ ՀՀ նախագահի նստավայրից պաշտոնական պատասխան ստանալ։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը