«Սաքոն ստիպված կլինի երգել»
Հայկական Մամուլ
Մեր տեղեկություններով, Մոսկվայում անհայտ պայմաններում ձերբակալված, Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանի գործում որեւէ տեղաշարժ դեռեւս չկա: Նորիկ Թեւանյանը, ում հրավերով Ասատրյանը ժամանակին Մոսկվա էր մեկնել, նույնպես ձեռքերը լվացել է նրանից: Օրերս Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներից ոմն գեներալ Հարությունյան խորհրդի անունից հայտարարել է, որ Սարգիս Ասատրյանը ոչ մի կապ չի ունեցել եւ չէր կարող ունենալ իրենց հետ: Եվ դա այն դեպքում, երբ նույն գեներալն աշխատել է այն գրասենյակում, որի ղեկավարն էր Սարգիս Ասատրյանը:
Ըստ նույն աղբյուրների' Սարգիսի մոսկովյան վարձով բնակարանից ռուս ոստիկանները մեծ քանակությամբ նարկոտիկ են առգրավել, սակայն թույլ ազդեցության, որն ընդունված է օգտագործել սրճարաններում' երիտասարդների կողմից. դրանք գրեթե համատարած կիրառվող դեղորայք են: «Ինքը երբեք չի օգտագործել նման բաներ, ավելին' նա չէր էլ ծխում,- ասաց մեր աղբյուրը' հավելելով:- Եթե Նորիկը սահմանազատվել է Սարգիսից, ուրեմն Սաքոն ստիպված կլինի երգել նարկոտիկների առնչությամբ»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը