«Ժողովուրդ». Քաղաքացին դանակով սպառնացել է տեղի բնակիչներին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Օհանովի փողոցի թիվ 7 հասցեում։
«Քաղաքացի Հարութիկ Արզումանյանը փողոցում դանակով սպառնացել է տեղի բնակիչներին, այնուհետև որոշ ժամանակ անց նույն դանակով «հարձակվել» տեղի մթերային խանութի վաճառողներից մեկի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ բավական երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել հանդարտեցնել Հ. Արզումանյանին։ Միայն իրավապահների ներկայությունն է սթափեցրել նրան։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հ. Արզումանյանը հոգեկան լուրջ խնդիրներ ունի, ուստի նրան տեղափոխել են ՀՀ առողջապահության «Նուբարաշեն» նյարդահոգեբանական կլինիկա։
Հավելենք, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին նման դեպքն է, երբ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ վտանգավոր արարքներ են գործում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը