Որտեղի՞ց ՀՀ ոստիկանապետի թիկնազորի ղեկավարին այդքան փող
Հայկական Մամուլ
«Երևանի Էրեբունի համայնքում վեր խոյացող առանձնատունը շքեղ է լինելու։ Այն դառնալու է հերթական շքեղ առանձնատներից մեկը, որը պատկանում է ոստիկանության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային։ Այս մեկը կառուցում է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ հանրահայտ Արշակը։ Պետք է նկատել, որ Արշակի շինարարական հոգսերը շատ են։ Նա կառուցում է ոչ միայն այս առանձնատունը, այլ միաժամանակ վերակառուցում է դրանից ոչ հեռու գտնվող իր հայրական տունը:
Իհարկե, Արշակը շատ լավ է անում, որ միանգամից մի քանի տուն է կառուցում ու վերակառուցում, բայց այստեղ ծագում է մի փոքրիկ, աննշան, կարելի է ասել անկարևոր հարց՝ որտեղի՞ց ՀՀ ոստիկանապետի թիկնազորի ղեկավարին այդքան փող: Պատասխանը պարզ է՝ ախր Վովա Գասպարյանն արդեն ավելի քան մեկուկես տարի բարեփոխումներ է անում ոստիկանության համակարգում:
Առավել մանրամասն՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը