Վրաստանում վերականգնում են Ստալինի արձանը
Վրաստան
Վրաստանի Գորի քաղաքում` Իոսիֆ Ստալինի հայրենիքում, կվերականգնվի նրա պատվին կառուցված արձանը. գրում է «Грузия Online»-ը։
Համապատասխան որոշումը կայացրել է մշակույթի նախարարությունը:
Ըստ գործակալության` հուշարձանը կառուցվելու է Ստալինի տան առջև: Նախկինում արձանը գտնվում էր Գորիի կենտրոնական հրապարակում:
Ենթադրաբար, արձանի տեղադրման աշխատանքները ավարտին կհասցվեն դեկտեմբերի 21-ին` Ստալինի տարեդարձի օրը:
Ստալինի 7 մետրանոց հուշարձանը Գորիում տեղադրվել էր 1952-ին: 2010թ. ամռանը այն ապամոնտաժվել էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան