ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում քիմիական գործարան է պայթել
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Թավերսի քիմիական գործարանում պայթյունների շարք է որոտացել. գրում է CNN-ը:
Ականատեսների վկայությամբ` պրոպանի արտադրությամբ զբաղվող գործարանում տասնյակ պայթյուններ են հնչել: Հրդեհի բոցերը կլանել են գործարանի տարածքը` մի քանի տասնյակ մետր բարձրության վրա:
Ոստիկանությունը հայտարարել է 1,4 կմ շառավղող տարածքում բնակչության տարհանում: Պայթյունի պահին գործարանում եղել է 24 մարդ, որոնց ճակատագրի մասին ոչինչ այս պահին հայտնի չէ. գրում է Associated Press-ը:
Հրդեհի պատճառները պարզվում են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)