Նյու Յորքում ամերիկյան ֆասթֆուդի աշխատակիցները գործադուլ են անում
ԱՄՆ
Ամերիկյան հանրահայտ ֆասթֆուդի ցանցերի աշխատակիցները Նյու Յորքում գործադուլ են անում` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը. գրում է Associated Press-ը:
McDonald's, Burger King և Wendy's-ի դժգոհ աշխատակիցները ցույց են կազմակերպել անմիջապես հաստատությունների մուտքի մոտ` պահանջելով բարձրացնել նվազագույն աշխատավարձի քանակը առնվազն 2 անգամ՝ ժամում 7,25 դոլարից մինչև 15 դոլար:
«Մենք աշխատում ենք այս աղմուկի, շոգի և շտապողականության մեջ, նույնիսկ չես հասցնում շունչ քաշել: Եվ դա ընդամենը ժամում 7,25 դոլարի համա՞ր»,-ասում է ցուցարարներից մեկը:
Ինչպես նշում է գործակալությունը, Ամերիկյան ռեստորանային միությունից դեռևս ոչ մի արձագանք չի հնչել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)