Իվանիշվիլին կլքի քաղաքականությունը նախքան Նոր տարին
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից նախքան Նոր տարին և մտնել ոչ կառավարական սեկտոր. գրում է Trend-ը` հղում կատարելով «EUobserver» կայքին:
«EUobserver»-ին տված հարցազրույցի ժամանակ Իվանիշվիլին նշել է, որ արդեն նախքան Նոր տարին ինքը պատրաստվում է լքել վարչապետի պաշտոնը և գործունեություն ծավալել ոչ կառավարական սեկտորում:
Իվանիշվիլիի խոսքերով` նա ցանկանում է Վրաստանը վերածել տիպիկ եվրոպական հասարակության և առևտրի այնպիսի կենտրոնի, ինչպիսին Դուբայն է. գրում է կայքը:
«Դա իմ երազանքն է: Հոգուս խորքում ես հավատում եմ, որ այն կիրականա»,-ասում է վարչապետը։
Իվանիշվիլիի խոսքերով` իր պլանների մեջ է մտնում մաքրել Վրաստանը կաշառակերությունից, ստեղծել արժանապատիվ դպրոցներ, հիվանդանոցներ և ճանապարհներ, ինչպես նաև անել ամեն՝ բան զբոսաշրջիկներին գրավելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան