Իվանիշվիլին չի բացառում Սաակաշվիլիի հանդեպ դատական հետապնդումները
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առջև իր նախագահական լիազորությունների լրանալուց հետո, երբ կզրկվի նախագահական անձեռնմխելիությունից: Հայտնում է EUobserverсо-ն` հղում կատարելով կառավարության ղեկավարի հայտարարությանը:
Կայքի տվյալներով` Իվանիշվիլին խոստացել է ոչնչացնել Սաակաշվիլիի «սև արկղերը», մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունների ապօրինի գաղտնալսումներն ու գաղտնի տեսագրումները:
«Քաղաքական առումով»` սա իմ ցանկությունը չէ, սակայն գերագույն օրենքը վերաբերում է բոլորին. վարչապետի խոսքերը մեջբերում է կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան