Մխիթարյանը՝ 2012/13 մրցաշրջանի լավագույն 50 ֆուտբոլիստների թվում. Goal.com
Սպորտ
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է 2012/13 մրցաշրջանի լավագույն 50 ֆուտբոլիստների ցանկը: Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել ֆուտբոլիստների անհատական և թիմային նվաճումներն իրենց ակումբների կազմում, ինչպես նաև՝ ելույթներն ազգային հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ով արդեն համալրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի շարքերը, առաջին անգամ հայտնվել է աղյուսակում՝ 43-րդ տեղում:
«Մխիթարյանն ունեցավ թե՛ անհատական, թե՛ թիմային նվաճումներ և դարձավ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։ Հենրիկն ավելի քան լավ դրսևորեց իրեն միջազգային մրցասպարեզում, և պատահական չէ, որ տեղափոխվեց ՉԼ եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիա»: Նա արժանի փոխարինող է Մարիո Գյոտցեին»,-գրում է կայքը:
Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրած խաղերում 29 գոլ է հեղինակել, ինչը գերազանցում է լավագույն 50 ֆուտբոլիստների ցանկում ընդգրկված բոլոր կիսապաշտպանների, նաև՝ Գարեթ Բեյլի ցուցանիշը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում