Վլադիմիր Կլիչկոն և Չիսորան կռվել են գիշերային ակումբում
Սպորտ
Ուկրաինացի ծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Իբիցայի գիշերային ակումբներից մեկում կռվել է իր վաղեմի հակառակորդ բրիտանացի բռնցքամարտիկ Դարեկ Չիսորայի հետ: Այս մասին պատմել է բրիտանացի բռցքամարտիկի մարզիչը՝ Դոն Չարլսը:
Չարլսի խոսքերով՝ բռնցքամարտիկները հանկարծակի են հանդիպել գիշերային ակումբում: Նրանց միջև բանավեճ է սկսվել, ինչին ստիպված միջամտել են ակումբի անվտանգության աշխատակիցները:
«Այո, նրանք վաղեմի հաշիվներ ունեն, սակայն ամեն ինչ շատ պատահական է եղել: Նրանք երկուսն էլ հանգստանալիս են եղել Իբիցայում, և հանդիպել են զվարճանքի կենտրոններից մեկում»,- հայտարարել է Դոն Չարլսը:
36-ամյա Կլիչկոն իր պատճառներն ունի 29-ամյա Չիսորայի նկատմամբ զայրույթ ունենալու համար: 2012-ի փետրվարին բրիտանացին թքել էր Վլադիմիրի դեմքին Վիտալիի հետ մարտից առաջ:
Բացի այդ, Չիսորան ապտակել էր Կլիչկոյին կշռման արարողության ժամանակ: Իր արարքի համար բրիտանացին տուգանվել էր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում