Նոր սկանդալ՝ Մարադոնայի անվան շուրջ
Սպորտ
Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հարձակվել է լուսանկարչի վրա. գրում է Sovsport.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել, երբ լուսանկարիչը փորձել է նկարել Մարադոնային այն ժամանակ, երբ վերջինս դուրս էր գալիս տանից իր հոր հետ։ Ֆուտբոլիստը երկու անգամ հարվածել է լուսանկարչին:
«Ես ընդամենը ցանկանում էի լուսանկարել Դիեգոյին և նրա հորը, սակայն նա հարձակվեց ինձ վրա: Մարադոնան, հավանաբար, վատ տրամադրություն է ունեցել: Ես չեմ հասկանում նման վերաբերմունքը: Նա հայտնի մարդ է, և երկրպագուները միշտ շրջապատում են նրան: Սակայն ես ընդամենը աշխատում էի՝ առաջին հերթին տարածության վրա, և երկրորդը՝ նրա նկատմամբ տածած մեծ հարգանքով»,-ասել է լուսանկարիչը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում