Նարեկ Ներսիսյանի և Մագդալենա Մնացականյանի «դրամատիկ սիրո պատմությունը» (ֆոտո)
Այլ
bravo.am-ի փոխանցմամբ` սեպտեմբերին մեծ էկրան կբարձրանա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը։

"Ապակե կախազարդը" ֆիլմի գլխավոր հերոսներ Մագդալենա Մնացականյանը եւ Նարեկ Ներսիսյանը
“Այսօր-Պլյուս” կինոընկերության իրականացրած ֆիլմում նկարահանվել են նաեւ դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Լիդա Զաքարյանը, Սամսոն Ստեփանյանը, Վահագն Սիմոնյանը, Արմեն Աբելյանը եւ այլք։
112 րոպե տեւողությամբ կինոժապավենը, ինչպես նշել են հեղինակները, երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Տղան, բանակում ծառայության ժամանակ հեռախոսազրույցից իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է, ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ՝ հղիության ընդհատման վերաբերյալ միասին որոշում կայացնելու: Ճանապարհին՝ գնացքի մեջ տեղի ունեցած անհեթեթ սպանությունը, որ գլխավոր հերոսի կարծիքով` իր պատճառով է տեղի ունեցել, նրան ստիպում է փոխել որոշումը, քանի որ մեղքի զգացումը նրան հանգիստ չի տալիս:
Շարունակությունը` այստեղ:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան