Մերի Մակարյան. «Հայաստանում մինչև ֆիլմի ավարտը չես կարող հասկանալ` դու ով ես» (ֆոտո)
Այլ
armstar.am-ի փոխանցմամբ` արդեն մի քանի սերիա է, ինչ «Հարազատ թշնամի» սերիալում Մերի Մակարյանի «տեղը երևում էր»: Հավանաբար այս փաստն էր շատերին կարծել տվել, թե Մերին այլևս չի նկարահանվելու այս սերիալում: Հիշեցնենք, որ դերասանուհին մարմնավորում է Լյուսիի կերպարը:

Այս լուրը ճշտելու համար ArmStar.am-ը կապվեց դերասանուհու հետ. «Նման բան չկա, այնպես չի, որ չեմ ցանկանում նկարահանվել այդ սերիալում, բայց … սերիալի մասին խոսել չեմ ցանկանում»,- պարզաբանեց Մերին: Չգիտենք, թե գովասանքի խոսքերն էր ուզում խնայել, թե ընդհակառակը, այնուամենայնիվ, ArmStar.am-ը կատարեց դերասանուհու կամքը և սերիալից հարցեր չտվեց: Մեզ ուրախացրեց այն փաստը, որ դերասանուհին շարունակելու է մեզ հիացնել էկրանից: Փոխարենը խոսեցինք մարմնավորած կերպարի` Լյուսիի ու նախորդ` «Դժվար ապրուստ» սերիալում մարմնավորած Մերիի կերպարների մասին: Եթե ուշադիր հետևենք, նրանց միջև ընդհանրությունները շատ են` և' Մերին, և' Լյուսին հարուստ ընտանիքից են, մի քիչ համառ, մի փոքր նախանձ, «երես առած» և, չգիտես ինչու, սիրո հարցում ոչ այնքան հաջողակ:

Այս մասին Մերին կատարեց իր մեկնաբանությունները. «Գիտեք ժեստերը ես չեմ կարող փոխել, որովհետև ես նույն մարդն եմ: Եթե նկատել եք, բոլոր դերասաններն էլ մարմնավորելով ուրիշ կերպարներ միևնույն կերպ են լաց լինում, ծիծաղում: Կարող են փոխվել շորերը, թեև շորերը շատ քիչ են փոխվելու համար: Եթե ես բարձրահասակ եմ, ես բոլոր սերիալներում էլ բարձրահասակ եմ, անկախ մարմնավորած կերպարից»: Սա իհարկե հասկանալի է ու միանշանակ : Դժվար թե, որևէ ռեժիսոր ցածրահասակ դերասանից կամ դերասանուհուց պահանջեր մարմնավորել բարձրահասակի դեր, կամ տգեղին ստիպեր իր խաղով դառնալ գեղեցկուհի: Խոսքը տվյալ դեպքում կերպարների ընդհանրության մասին է: Գուցե տեսնելով, որ դերասանուհի Մերի Մակարյանը հրաշալի մարմնավորեց «Դժվար ապրուստ» սերիալի Մերիի կերպարը, որոշել են նրան նույնանման կերպա՞ր առաջարկել.

«Որքանով, որ ես եմ հասակցել, այս երկու կերպարները բավական տարբեր են իրարից, բայց, ցավոք սրտի Հայաստանում մինչև ֆիլմի ավարտը չես կարող հասկանալ, թե դու ով ես: Ֆիլմի վերջերում նոր կարող ես հասկանալ, թե ով էիր և ինչ էիր ուզում ասել:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան