Վարորդը «Mitsubishi Pajero»-ով հայտնվել է «Արևշատ» հանգստյան գոտում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 27 OO 637 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա- Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել «Արևշատ» հանգստյան գոտում տեղադրված տաղավարի մոտ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին Սևանի հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, բնակիչների ուժերով վարորդն ու ուղևորը ավտոմեքենայից դուրս են բերվել և տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Արդեն տեղում աշխատում են Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Արամ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և ուղևորի ինքությունը:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան